Logo

Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 28.07.2020Արվեստանոց
self portrait 1887 - Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկն է Վան Գոգը: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Նա մեկ օրվա ընթացքում մի քանի նկար էր նկարում, թեպետ տառապում էր հոգեկան խանգարումներից և կախվածություն ուներ աբսենտից:

Վան Գոգի նկարների կրկնօրինակներն ամենուր են՝ մարդկանց տներում, սրճարաններում, շապիկների ու զարդերի վրա: Վան Գոգի`գույների խորհրդավոր աշխարհը շարունակում է գրավել ու ներշնչել բոլորին: Ձեզ ենք ներկայացնում նրա նկարներից 7-ը, որոնք դուք հաստատ տեսել եք գոնե մեկ անգամ:

1. Աստղազարդ գիշերը

Վան Գոգ

 

«Աստղազարդ գիշերը» Վան Գոգի թերևս ամենաճանաչված ու սիրելի կտավն է, թեպետ ինքը՝ նկարիչը, այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից: Այն նկարվել է 1889 թ.՝ ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:

«Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Այդ դինամիզի էֆեկտն է, որ կախարդում է մեզ և գամված պահում նկարի առջև:

Ի դեպ, մի շարք արվեստաբաններ պնդում են, որ կանաչ, կարմիր և սպիտակ գույներով տարված լինելը խոսում է Վան Գոգի գունային կուրության՝ դալտոնիզմի մասին: Այս պնդմանը մասնագետները եկան հատկապես «Աստղազարդ գիշեր» կտավի ուսումնասիրության ժամանակ:

Նկարը 1941 թ.-ից գտնվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:

2. Ինքնանկար առանց մորուքի

download 4 - Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

Վան Գոգը մի շարք ինքնանկարներ է արել: Դրանցից է «Portrait de l’artiste sans barbe»՝ «Ինքնանկար առանց մորուքի» կտավը: 1998 թ. այն վաճառվեց 71,5 մլն $: Այս նկարը մինչ այս վաճառված ամենաթանկ նկարներից է:

3. Վիրակապված ականջով. «Վանգոգյան սինդրոմ»

3896905 R3L8T8D 550 default82 - Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

P 1948 SC 175 tif 10587 e1468233592690 - Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները

Այս տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ հոգեկան հիվանդներն իրենք իրենց ֆիզիկական վնաս են հասցնում կամ ստիպում է բժիշկներին դա անել:

Տարածված տեսակետ կա, որ տառապելով գլխապտույտներից և ականջների մեջ անվերջանալի աղմուկից՝ Վան Գոգը կտրել է իր ականջը: Բայց արդյո՞ք այդպես է հենց եղել:

Այս պատմությունն ունի մի քանի վարկած:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա