Logo

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 29.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
van gogh.jpg.imgo  - Վան Գոգն իր նամակներում ասում է...
  • Նույնիսկ փոթորկի մեջ խաղաղություն կա:

 

  • Մարդու սիրտը ծովի նման է. այն ունի իր փոթորիկներն ու ալիքները, իսկ իր խորքում՝ մարգարիտները:

 

  • Տառապել առանց տրտնջալու. սա է միակ դասը, որ պետք է սովորենք այս կյանքում:

8d5b12f04c8ffe2cde8b17c69c4950d5 - Վան Գոգն իր նամակներում ասում է...

  • Բոլոր կողմերից շրջապատված ենք պոեզիայով:

 

  • Նրանք, ովքեր շատ են սիրում, ավելի շատ բան են անում ու ավելի շատ բանի են հասնում: Սիրով արված գործերը միշտ լավ են արվում: Եվ ընդհանրապես, սերը ամենալավ ու վեհ բանն է մարդու սրտում՝ հատկապես, երբ կյանքն այն փորձության է ենթարկում, ինչպես կրակը ոսկուն:

 

  • Պետք է, որ լավ բան լինի մեռնելը, երբ գիտես, որ լավ գործեր ես արել ու արդյունքում հետք ես թողել մի քանի մարդու հիշողության մեջ՝ թողնելով նաև լավ օրինակ, որին կհետևին քեզնից հետո եկողները: Լավ գործը, որ արել ես, գուցե հավերժ կյանք չունենա, բայց դրանով արտահայտած միտքդ երկար ժամանակ կապրի և հաջորդ սերունդները կփորձեն հետևել քո օրինակին՝ անելով ավելի լավ գործեր:

 

  • Ես երազում եմ իմ նկարների մասին, ապա նկարում եմ երազներս:

 

  • Ես բնություն ունեմ, արվեստ ու պոեզիա, և այս երեքն ինձ բավական են:

Vincent Van Gogh Self Portrait - Վան Գոգն իր նամակներում ասում է...

  • Ամենաիրական արվեստը մարդկանց սիրելն է:

 

  • Թեժ կրակ է վառվում իմ ներսում, բայց ոչ ոք չի ուզում կանգնել ու տաքանալ, իսկ անցորդները միայն ծխի ամպեր են տեսնում:

 

  • Ես սիրտս ու հոգիս եմ դնում իմ աշխատանքներում, և արդյունքում կորցնում եմ խելքս:

 

  • Հաճախ կարծում եմ, որ գիշերն ավելի կենդանի ու հարուստ գույներ ունի, քան ցերեկը:

il fullxfull.1181358451 5808 - Վան Գոգն իր նամակներում ասում է...

  • Ավելի ու ավելի եմ փորձում լինել այն, ինչ կամ՝ համեմատաբար քիչ մտածելով՝ մարդիկ դա ընդունում են, թե ոչ:

 

  • Արվեստը մխիթարում է այն մարդկանց, որոնց կոտրել է կյանքը:

 

  • Միայն այն ժամանակ եմ ողջ զգում, երբ նկարում եմ:

 

  • Երբ սարսափելի մեծ կարիք ունեմ կրոնի, դուրս եմ գալիս ու աստղեր նկարում:

 

 

  • Շատ նկարիչներ վախենում են դատարկ կտավից, բայց դատարկ կտավն է վախենում այն նկարչից, որը համարձակվել ու հավերժ վերջ է դրել «չես կարող» անունը կրող նզովքին:

film split screen loving vincent 10 19 1 - Վան Գոգն իր նամակներում ասում է...


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա