Logo

Մոսկվայի ԲԿՄԱ-ի սանը համալրել է Չարենցավանի «Վանի» կազմը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:32 / 16.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական

Կենտրոնական պաշտպան Լիոնել Ադամսը միացել է «Վանին»՝ հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է: Հանդես է եկել ռուսական «Ենիսեյ» և «Կամազ» ակումբներում:

Ադամսը 1 մրցաշրջան հասցրել է հանդես գալ Հայաստանի առաջնությունում՝ պաշտպանելով Երևանի «Ուրարտուի» գույները, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:

Ադամսի վերջին ակումբը եղել է ղազախական «Տուրանը»:

Հավելենք՝ «Վանը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ընթանում է 7-րդ տեղում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա