Logo

Վան Պերսին ասել է՝ որն է աշխարհի ամենագեղեցիկ լիգան

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:10 / 07.06.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի մասին:

«Այստեղ երկրպագուների հարգանքը շատ մեծ է: Երբ վերադարձա «Ֆեներբահչեից», մարդիկ դեռ շնորհակալություն էին հայտնում: 

Անգլիան հիանալի երկիր է: Մարդիկ շատ ջերմ ու ընկերասեր են: Ֆուտբոլի մասին նույնը կասեմ: Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Պրեմիեր լիգան ամենագեղեցիկն է աշխարհում: Խաղադաշտերը նման են բիլիարդի կանաչ սեղանի, ստադիոնները մեծ են ու միշտ լեփ-լեցուն»,- նիդելռանդցու խոսքը հաղորդում է Mirror-ը:

2004-2012 թվականներին Վան Պերսին ելույթ է ունեցել «Արսենալի» կազմում, 2012-2015-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա