Logo

Վան Պերսին հաջորդ մրցաշրջանում կարող է ընդգրկվել անգլիական գրանդի մարզչական շտաբում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:13 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է հաջորդ մրցաշրջանում ընդգրկվել անգլիական ակումբի մարզչական շտաբում՝ հաղորդում է Daily Mirror-ը։

38-ամյա մասնագետով «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն է հետաքրքրված, որը ՄՅՈՒ-ն մարզելու գլխավոր թեկնածուներից մեկն է։ Այս պահին Վան Պերսին «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի օգնականն է։

«Մանչեսթեր Յունայթեդը» 30 տուրերից հետո վաստակած 51 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ամռանը կլքի իր պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա