Logo

Վան Պերսին նշել է իր՝ «Արսենալից» հեռանալու գլխավոր պատճառը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 22.04.2020ՍՊՈՐՏ
Football Arsenal v Norwich City Barclays Premier League Emirates Stadium 5512 - Վան Պերսին նշել է իր՝ «Արսենալից» հեռանալու գլխավոր պատճառը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նշել է 2012-ին լոնդոնյան ակումբից իր հեռանալու պատճառն ու պատմել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:

«Ինձ նոր պայմանագիր չեն առաջարկել. ես կարող եմ երդվել երեխաներիս անունով, որ դա այդպես է, և ով ինձ հակառակը կապացուցի, պատրաստ եմ նրան 1 միլիոն ֆունտ տալ: «Արսենալի» ղեկավարությունն ինքն է որոշել ինձ նոր պայմանագիր չառաջարկել: Բազմաթիվ խոսակցություններից հետո ինձ համար պարզ դարձավ, որ մենք շատ տարբեր կարծիքներ ունենք ակումբի ապագայի ու հեռանկարների վերաբերյալ:

Ես ակումբի ղեկավարությանը ներկայացրի 7 կետ, որոնց շնորհիվ, իմ կարծիքով, «Արսենալը» կկարողանար մրցակցել ամենաուժեղ թիմերի հետ: Գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը համամիտ չէր կետերից մեկի հետ: Ամեն ինչ արդար էր: Հասկանալով, որ մենք համաձայնության չենք հասնելու, ես որոշեցի հեռանալ ու առաջ շարժվել», – հոլանդացու խոսքերն է փոխանցում Goal-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա