Logo

«Վանը» 5 ընկերական հանդիպում կանցկացնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:27 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Van team

Չարենցավանի «Վանը» տեղեկություն է հրապարակել միջմրցաշրջանային հավաք անցկացնելու մասին: 

Թիմը հինգ ընկերական հանդիպում կանցկացնի:

«Վանի» մրցակիցները կլինեն Երևանի «Նոան», Գյումրիի «Շիրակը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը» և «Լեռնային Արցախը»:

«Նոայի» հետ հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում: Մյուս հանդիպումների օրերն ու ժամերը դեռ հայտնի չեն:

Ակումբը հայտնում է նաև, որ թիմում այս պահին փորձաշրջան են անցնում հայ և արտասահմանցի մի շարք ֆուտբոլիստներ:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան կշարունակվի փետրվարի 19-ից: Նույն օրը «Վանը» կհյուրընկալվի Երևանի «Ուրարտուին»: 

Անցկացրած 15 խաղից հետո «Վանը» 11 միավորով 7-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա