Logo

Վան դե Բեկը կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:59 / 25.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիանցիները 2 առաջարկ են ստացել 24-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» բանակցություններ են վարում «Քրիսթալ Փելասի» և «Վալենսիայի» հետ: Նշվում է, որ խոսքը գնում է բացառապես վարձակալական հիմունքներով տրանսֆերի մասին: Երիտասարդ հոլանդացու ապագայի հարցում վերջնական որոշում է կայացնելու այն մարզիչն, ով կփոխարինի Ռալֆ Ռանգնիկին:

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը մանչեսթերյան թիմը 39 մլն եվրո էր վճարել Վան դե Բեկի տեղափոխության համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա