Ամեն օր մենք արթնանում ենք «կարծես՝ կորոնան աստիճանաբար հեռանում է» մտքով, բայց լուրերը թերթելիս էլի հանդիպում է «այս կամ ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով»։ Իհարկե, այս վիճակը մի օր ավարտվելու է, և մենք նորից հետևելու ենք աշխարհի ամենամասայական սպորտաձևի լավագույն հանդիպումներին առողջ ֆուտբոլիստների և երկրպագուների մասնակցությամբ։
Մարտ ամսից սկսած սարսափելի այս հիվանդությամբ վարակվել է ավելի քան 1000 ֆուտբոլային պերսոնա՝ ներառյալ ակումբի տեխնիկական տնօրեններ ու նախագահներ։ Ոմանց համար ամեն ինչ տխուր է ավարտվել։ Բարեբախտաբար, ճնշող մեծամասնությունը հաղթահարել է 2020-ի ամենաաղետալի երևույթը։ Մեր հաջորդ Quiz-ում առաջարկում ենք գուշակել/հիշել՝ վարակվել է ֆուտբոլիստը/մարզիչը կորոնայով, թե ոչ։
Պարզ հարց, պարզ պատասխան. գնացի՜նք։