Logo

Վարանի մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ խաղին հարցականի տակ է

16:35 / 05.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղը, հայտնում է Daily Mail-ը:

Վերջին շրջանում Վարանը ցավեր ունի ոտքի շրջանում: Մարտի 5-ին ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում կանցնի, որից հետո կկայացվի վերջնական որոշում: «Լիվերպուլի» դեմ խաղում նրան կարող է փոխարինել Վիկտոր Լինդելյոֆը կամ Հարի Մագուայրը:

Ընթացիկ մրցաշրջանում Վարանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 24 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա