Logo

Վարանն ասել է՝ ակումբակիցներից ում է համարում լավագույնն այս մրցաշրջանում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:09 / 04.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանն ասել է, թե ակումբակիցներից ում է համարում լավագույնն այս մրցաշրջանում։

«Կարծում եմ, որ Դե Խեան լավագույնն է այս մրցաշրջանում։ Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, և մեկ անգամ չէ, որ մեզ փրկել է կարևոր խաղերում։ Դե Խեան փայլուն դարպասապահ է և ԱՊԼ-ում խաղային մեծ փորձ ունի»,- Վարանի խոսքն է հաղորդում Mirror-ը։

Վարանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցյալ տարվա ամռանը «Ռեալից» 40 մլն եվրոյի դիմաց։ Ֆրանսիացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանում էր 2011 թվականից, իսկ նախքան այդ ելույթ էր ունենում «Լանսի» կազմում: Ֆրանսիացին հենց այդ ակումբի սան է:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 21 խաղի՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա