Logo

Վարանն ու իր գործակալը «Ռեալին» ասել են ֆրանսիացու որոշման մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
1304044788 scaled - Վարանն ու իր գործակալը «Ռեալին» ասել են ֆրանսիացու որոշման մասին

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը հեռանում է «Արքայական ակումբից»։

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ ֆրանսիացի խաղացողն ու իր գործակալը ասել են «Ռեալին», որ Վարանը ցանկություն ունի նոր մարտահրավերի Պրեմիեր լիգայում։ Նա հարգալից է լինելու ակումբի հանդեպ ու սպասելու է մինչև կողմերը համաձայնության հասնեն։

Վարանը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հաղորդվում է, որ Վարանը հաստատել է անգլիական ակումբին, որ ինքը պատրաստ է ընդունել առաջարկը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա