Logo

Վարազդատ Հարոյանը հրաժարվել է տեղափոխվել «Մալագա»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:02 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Վարազդատ Հարոյան-Մալագա

Իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մերժել է վարձակալությամբ «Մալագա» տեղափոխվելու առաջարկը, քանի որ ավելի լավ տարբերակի ակնկալիք ունի՝ տեղեկացնում է eldesmarque-ն։

Չնայած ակումբների միջև բանակցությունների հաջող ընթացքին՝ 28-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ Իսպանիայի Լա լիգա 2-ի թիմում, քանի որ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում մնալու հույս ունի։ Հարոյանն առաջարկներ ունի ուժեղագույնների լիգայի այլ թիմերից։ 

Հարոյանը չի բացառում «Կադիսի» հետ պայմանագիրը խզելու հնարավորությունը։ «Կադիսի» հետ հայ պաշտպանի պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա