Կադիս
Վալենսիա
«Վալենսիայի» դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականի ու «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ասուլիս է անցկացրել՝ խոսելով տարբեր թեմաների շուրջ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը լրագրողների հարցերին պատասխանել է հայերեն:
«ԿԱԴԻՍ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Թիմին հարմարվելը բավական հեշտ էր: Կարծում եմ՝ դա խաղընկերներիս ու քաղաքի շնորհիվ է: Ամեն ինչ լավ է: Մարզումները լավ են ընթանում: Ամեն ինչից գոհ եմ՝ թե՛ քաղաքից, թե՛ թիմից: Մենք հիմա պատրաստվում ենք «Վալենսիայի» դեմ խաղին: Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի, ու հոկտեմբերին ընտանիքս կկարողանա ժամանել այստեղ, ու մենք միասին կլինենք»:
ԼԱ ԼԻԳԱՅԻ ՄԱՍԻՆ
«Ինձ համար բարդ էր արագության տարբերությունը, բայց ես շուտ հարմարվեցի: Պարզ է՝ Լա լիգան աշխարհի ամենաուժեղ առաջնություններից է, իսկ ես եկել եմ թույլ, շատ ավելի թույլ լիգայից: Կամաց-կամաց հարմարվեցի»:
ԹԻՄԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Բոլորն էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են, ես՝ նույնպես: Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես ասում է մարզիչը: Մենք ավելի պաշտպանողական ֆուտբոլ ենք խաղում, բայց շատ վտանգավոր ենք հակագրոհների ժամանակ: Եթե կարողանում ենք լավ պաշտպանվել, մեր խաղն ստացվում է»:
ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բոլորի հետ էլ հարմար է խաղալը, քանի որ բոլորն էլ ուժեղ ֆուտբոլիստներ են: Այնպիսի առաջնություն է, որ թույլ ֆուտբոլիստներ շատ քիչ կան: Բոլորն էլ որակյալ խաղացողներ են»:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Խնդիրներ չկան. բոլորն էլ անգլերեն գիտեն, իսկ ես արդեն սովորում եմ իսպաներեն: Պարապմունքների, խաղի ժամանակ հասկանում եմ՝ ինչ են ասում իսպաներեն: Որևէ խնդիր չկա: Միայն Ֆալին անգլերեն չգիտի(ծիծաղում է-խմբ.)»:
ԼԱ ԼԻԳԱՅՈՒՄ ԳՈԼ ԽՓԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բոլորը շատ ուրախացել են Հայաստանում, կայքերը գրում են: Ես էլ եմ շատ ուրախացել, որ առաջին գոլն եմ խփել: Ինձ համար, սակայն, կարևորագույնն իմ ամբողջ կարիերայում եղել է թիմային արդյունքը: Ափսոս, որ չկարողացանք միավոր վաստակել»:
ՖԱԼԻԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
«Ֆալիի վերաբերյալ կատակեցի: Շատ լավ ենք հասկանում միմյանց: Նա հասկանում է՝ ես ինչ եմ ասում անգլերեն, իսկ ես հասկանում եմ՝ նա ինչ է ասում իսպաներեն: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Հուսով եմ՝ շուտ կապաքինվի վնասվածքից ու պատրաստ կլինի հենց «Վալենսիայի» դեմ խաղին»:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո