Logo

Վարազդատ Լալայան. «Հրում վարժությունում աճ եմ գրանցել»

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:53 / 23.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային վերջին օրը փոխչեմպիոնի կոչումը նվաճած Վարազդատ Լալայանը (+109 կգ) պատմել է տպավորությունների մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը:

- Հրում վարժությունում աճ եմ գրանցել, միջազգային մրցման ժամանակ նման քաշ չէի բարձրացրել: Պոկումը չստացվեց այնպես, ինչպես ուզում էի: Ունենք այն, ինչ ունենք: Մեդալ նվաճել եմ, ճիշտ է՝ միշտ ձգտում եմ հաղթանակի, սակայն քայլ առ քայլ պետք է հասնեմ դրան:

- Լաշային ե՞րբ եք գահընկեց անելու:

- Նման հարցեր չի կարելի տալ:

- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մթնոլորտի մասին ի՞նչ կասեք: 

- Ամեն ինչ հրաշալի էր: Հիանալի մթնոլորտ էր, որը կարծում եմ՝ շատ օգնեց:

Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 440 կգ (195+245) արդյունքով դարձել էր բրոնզեմեդալակիր: Չեմպիոնի կոչումը նվաճել էր Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (252+222) արդյունքով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա