Logo

Վարազդատ Լալայանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 03.10.2021ՍՊՈՐՏ
armenian weigtlifting championship 1 Varazdat Lalayan - Վարազդատ Լալայանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

Ֆինլանդիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը փայլուն հանդես եկավ +109 կգ քաշայինների պայքարում:

Նա երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց Մ23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ սահմանելով Մ23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում վարժությունում, հրում վարժություններում և երկամարտում:

Հայաստանի թիմը 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա