Ֆինլանդիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը փայլուն հանդես եկավ +109 կգ քաշայինների պայքարում:
Նա երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց Մ23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241)՝ սահմանելով Մ23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում վարժությունում, հրում վարժություններում և երկամարտում:
Հայաստանի թիմը 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը: