Logo

Վարդան Ասատրյանի նորամուտն ACA-ում հետաձգվում է

14:38 / 06.04.2023Խառը մենամարտեր
null

Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Վարդան Ասատրյանը հայտարարել է, որ հետաձգվում է իր նորամուտը խառը մենամարտերի ACA լիգայում։

«Ես ցանկանում եմ ոչ այնքան լավ լուր հայտնել իմ մենամարտի վերաբերյալ: Սպասվող մենամարտը չի կայանալու։ Ես շատ էի ցանկանում տեղափոխվել նոր լիգա և ինձ գեղեցիկ դրսևորել, բայց վնասվածքն այնքան լուրջ է, որ ժամանակ չեմ ունենա վերականգնվելու։ Որոշ ժամանակ կպահանջվի:

Ես կմասնակցեմ Գրան պրիին, բայց մի փոքր ուշ: Գրան պրիում մենք շատ լուրջ հայտարարություն կանենք մեր մասին, այնպես որ, սպասեք այդ օրվան»,- սոցցանցերում հայտնել է հայ մարտիկը:

Հիշեցնենք, որ AMC Fight Nights-ի նախկին չեմպիոնն ապրիլի 8-ին պետք է մենամարտեր բրազիլացի Ալեքսանդրո Պրայայի հետ։ Ասատրյանն օկտագոնում անցկացրել է 34 մենամարտ, տարել 25 հաղթանակ ու կրել 9 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա