Logo

Վարդան Մինասյան․«Կարծում եմ՝ ԱԻԿ-ը դեռ առավելություն ունի» (տեսանյութ)

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 16.07.2019Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Որակավորում

17 Հուլիս 2019 - 21:00

3

ԱԻԿ

1

ՖԱ Արարատ-Արմենիա

1 - 0 Հենոկ Գոիտոմ - 47`

2 - 0 Հենոկ Գոիտոմ - 52`

3 - 0 Սեբաստիան Լարսոն - 62`

3 - 1 Անտոն Կոբյալկո - 77`

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի՝ ԱԻԿ-ի հետ պատասխան խաղին ընդառաջ՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու պաշտպան Ալեքսանդր Դամչևսկին անդրադարձել են առաջիկա խաղին ու թիմերի շանսերին։

Ասուլիսի սկզբնական հատվածի թարգմանությունը՝

Վարդան Մինասյան․ «Ես արդեն մոռացել եմ առաջին խաղը, ես մտածում եմ վաղվա մասին։ Կարծում եմ՝ դժվար խաղ է լինելու, որովհետև մրցակիցն ուժեղ թիմ է։ Դեռ կարծում եմ, որ ԱԻԿ-ը առավելություն ունի։ Բայց մենք խաղալու ենք, պայքարելու ենք։

ԱԻԿ-ը մեծ թիմ է, մեծ պատմություն ունի, ավանդույթներ, լավ խաղացողներ, հատկապես՝ առջևի գծում։ Բազմաթիվ ուժեղ խաղացողներ կան, համար 20-ը, համար 7-ը, ավագը։

Սա մեզ համար մեծ փորձ է, որովհետև մենք նոր թիմ ենք, ընդամենը 1 տարեկան է։ Այս խաղը մեզ ապագայի համար է պետք։ Եթե վաղը անցնենք հաջորդ փուլ, ապագայի համար դա կարևոր հիմք կդառնա։

Սա միանգամայն այլ խաղ է լինելու։ Կարծում եմ՝ հենց սկզբից մեծ ճնշում է լինելու մրցակցի կողմից։ Մենք պետք է խաղանք։ Մենք չենք ուզում խաղալ պաշտպանությունից, բայց կարծում եմ՝ մրցակիցը ճնշում է գործադրելու։ Մենք պետք է փորձենք լավ օգտագործել ազատ տարածությունները»։

Ալեքսանդր Դամչևսկի․ «ԱԻԿ-ը ուժեղ թիմ է, հարձակողական ֆուտբոլ է խաղում։ Մենք գիտենք նաև մրցակցի թույլ կողմերը, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ փուլ անցնենք, սա մեր հնարավորությունն է։

Ինչպես մարզիչն ասաց՝ նրանք հարձակվելու են հենց սկզբից, բայց սա ֆուտբոլ է, ոչինչ չես կարող ասել։ Մենք ներդնելու ենք ամեն ինչ։ Եթե մենք մի գոլ խփենք, միանգամայն այլ խաղ կստացվի։

Մենք առաջին անգամ ենք խաղում Չեմպիոնների լիգայում, ուստի հաջորդ փուլ անցնելը հիանալի կլինի։ Մենք մեր բոլոր ուժերը ներդնելու ենք վաղը՝ առաջ գնալու համար։

Մեզ համար սա մեծ փորձ է՝ խաղալ Շվեդիայի ուժեղագույն թիմերից մեկի, գուցե և ուժեղագույն թիմի հետ։ Մեր թիմի համար շատ լավ է նման ուժեղ մրցակցի դեմ խաղալը»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա