Logo

Վարդան Մինասյանն ու Արաս Օզբիլիսը՝ Նաիր Տիկնիզյանի մասին

19:41 / 07.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել են ազգային թիմի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտւվի» 23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին:

Վարդան Մինասյան

««Լոկոմոտիվում» Տիկնիզյանի վերջին հանդիպումները չեմ դիտել, բայց ծանոթ եմ նրա խաղային որակներին, նա անպայման կուժեղացնի մեր հավաքականը։ Տիկնիզյանը 23 տարեկան է, լի է էներգիայով։ Այս տարիքում Նաիրն արդեն փորձառու ֆուտբոլիստ է։ Ես հիշում եմ նրան, երբ խաղում էր ԲԿՄԱ-ում Գոնչարենկոյի գլխավորությամբ: Ես մեկ շաբաթ ԲԿՄԱ-ում էի, խոսեցի Գոնչարենկոյի հետ, հետո տեսա Տիկնիզյանին, նա ինձ շատ տպավորեց։ Շատ բարձրակարգ խաղացող է, որն այժմ օգտակար կլինի ազգային հավաքականին։

Հավաքականում խաղում են միայն լավագույն խաղացողները, ինչը լավ է մրցակցության և ռոտացիայի համար։ Որքան հիշում եմ, նա ավելի մոտ է խաղում հարձակման գծին։ Այն ժամանակ մենք նրան նայեցինք Հայաստանի երիտասարդական հավաքականում, բայց չկարողացանք համաձայնության գալ։ Ես նրա մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումները դիտել եմ տեսանյութերով, և ինձ թվում է, որ նա ավելի լավ տեսք ունի հարձակման ժամանակ։ 5 պաշտպանով սխեմայում նա կծածկի ամբողջ ձախ եզրը, բայց ես նրան ավելի շատ տեսնում եմ կիսապաշտպանությունում: Տիկնիզյանը հարձակողական լավ տվյալներ ունի, կրեատիվ է և ավելի օգտակար կլինի մրցակցի դարպասի մոտ»:

Արաս Օզբիլիս

«Սա շատ լավ է: Այս ձմռանը Դուբայի ուսումնամարզական հավաքի ժամանակ նրա դեմ խաղացի, թղթի վրա տեսա նրա ազգանունը, ասացի, որ հաստատ հայ է։ Շատ ուրախ եմ, քանի որ Տիկնիզյանը խաղում է «Լոկոմոտիվում», ունի որոշակի որակներ, Նաիրը կուժեղացնի մեր հավաքականը։ Երիտասարդ խաղացող է, ունի պոտենցիալ, ամենակարևորն այն է, որ ցանկանում է ամբողջ սրտով խաղալ ազգային հավաքականում, և նա դա ապացուցեց։

Այս դիրքում խաղում է պաշտպան Ժիրայր Մարգարյանը, որն այժմ շատ լավ մարզավիճակում է։ Մենք միշտ քիչ ձախ պաշտպաններ ենք ունեցել, բայց Մարգարյանն այժմ լավ վիճակում է, և ես նրանից շատ բան եմ սպասում։ Բայց, իհարկե, Տիկնիզյանը կօգնի Հայաստանի հավաքականին, մրցակցությունը նրանց ավելի կուժեղացնի», հաղորդում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում կընդունի Թուրքիայի թիմին, իսկ երեք օր անց կրկին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային թիմի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա