Logo

Վարդան Մինասյանը և Ֆերնանդո Բատիստան կհանդիպեն «Փյունիկի» և «Բանանցի» ներկայացուցիչների հետ

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 10.07.2018Հայկական ֆուտբոլ
mINASYAN 2 - Վարդան Մինասյանը և Ֆերնանդո Բատիստան կհանդիպեն «Փյունիկի» և «Բանանցի» ներկայացուցիչների հետ

Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ-ի հրավերով տեղի կունենա հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի, պատանեկան հավաքականների մարզչական շտաբի ղեկավար Ֆերնանդո Բատիստայի, «Փյունիկ» ակումբի սպորտային տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցի և «Բանանց» ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի ծրագրի ղեկավար Իլշատ Ֆայզուլինի միջև: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների նախապատրաստական ծրագրի հետ կապված խնդիրները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա