Logo

«Վարդարի» հաջողությունները Չեմպիոնների լիգայում և Հայաստանի Մ-19 հավաքականի հաղթանակը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.07.2017Հայկական ֆուտբոլ
pXnefJQznBo - «Վարդարի» հաջողությունները Չեմպիոնների լիգայում և Հայաստանի Մ-19 հավաքականի հաղթանակը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Վարդարը» Մակեդոնիայում 1-0 հաշվով առավելության է հասել դանիական «Կոպենհագենի» նկատմամբ: Հաղթական է եղել Ջոնաթան Բալոտելիի գոլը: Տիգրան Բարսեղյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 76-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը խաղացել է 90 րոպե՝ ստանալով դեղին քարտ:

Սոչիում շարունակվում է միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի Մ-19 հավաքականը: Արտակ Օսեյանի սաները 2-րդ տուրում 4-2 հաշվով հաղթել են Տաջիկստանի Մ-19 ընտրանուն: Դուբլ է ձևակերպել Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը:

«Բեշիքտաշը» Չինաստանում ընկերական խաղ է անցկացրել իսպանական «Վալյադոլիդի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 2-2: Արաս Օզբիլիսը մասնակցել է առաջին խաղակեսին:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում են անցկացրել «Փյունիկը» և «Արարատը»: Գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2-2: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմից դուբլ է հեղինակել Պետրոս Ավետիսյանը, իսկ Արկադի Անդրեասյանի սաներից հաջողության են հասել Անդրանիկ Քոչարյանն ու Արգիշտի Պետրոսյանը:

ՈՒԵՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզական հանդերձանք արտադրող Macron իտալական ընկերության հետ, որի մարզաշապիկը պետք է կրի նաև Հայաստանի ազգային հավաքականը: Համաձայնագիրը նախատեսված է 2018-2020 և 2020-2022թթ. ընտրական փուլերի համար, յուրաքանչյուր ֆեդերացիա տնտեսելու է 300 հազարական եվրո:

«Փյունիկի», «Ուլիսի», «Իմպուլսի», «Արարատի» և «Ալաշկերտի» նախկին հարձակվող Գևորգ Նռանյանը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»: 31-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է կնքել կապանյան թիմի հետ:

Հայկ Գալստյանը ներկայացվել է որպես «Շտուտգարտի» ֆուտբոլիստ: Նա մասնակցել է ակումբի առաջին թիմի ուսումնամարզական հավաքին, սակայն նոր մրցաշրջանում հանդես է գալու երկրորդ՝ Մ-23 թիմում:

oWjtqcdJMd0 - «Վարդարի» հաջողությունները Չեմպիոնների լիգայում և Հայաստանի Մ-19 հավաքականի հաղթանակը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Էդգար Մանուչարյանը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել «Ուրալի» առաջին 2 հանդիպումները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մոտ օրերս կվերսկսի մարզումները Եկատերինբուրգի թիմի կազմում:

Հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին «Ալաշկերտն» ընկերական խաղ է անցկացնելու «Արարատի» հետ:

Տալինի «Արարատը» Էստոնիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում մրցակցի հարկի տակ 0-8 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Էլվայից» և դուրս մնացել հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա