Logo

Վայնոնա Ռայդերը խոստովանել է, որ դժվարությամբ է բաժանվել Ջոնի Դեփից

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:31 / 29.06.2022Կինո
Վայնոնա Ռայդեր

Դերասանուհի Վայնոնա Ռայդերը պատմել է, որ Ջոնի Դեփի հետ բաժանումը վատ է ազդել իր հոգեկան առողջության վրա, հայտնում է Page Six-ը։ 

«Դա եղել է «Ընդհատված կյանք» (իր մասնակցությամբ ֆիլմերից մեկի անվանումը-Խմբ․), բայց իրական կյանքում», - ասել է Ռայդերը՝ նկատի ունենալով 1999 թվականին նկարահանված ֆիլմը հոգեբուժարանում գտնվող մի աղջկա մասին, որտեղ գլխավոր դերերում էին նա և Անջելինա Ջոլին:

«Հիշում եմ նաև, թե ինչպես էի մարմնավորում մի կերպարի, որին խոշտանգում էին Չիլիի բանտում («The House of the Spirits» ֆիլմը 1993 թ.): Ես նայեցի իմ դեմքի այդ կեղծ կապտուկներին և կտրվածքներին (նկարահանումից հետո)․․․ Հիշում եմ՝ ինքս ինձ նայելով ասացի. «Սա այն է, ինչ ես անում եմ իմ ներսում»: Ես ուղղակի չէի հոգում իմ մասին»,- վերհիշել է դերասանուհին։

Նա պատմել է, որ դերասանուհի Միշել Փֆայֆերը դժվար պահերին աջակցել է իրեն՝ ասելով, որ ամեն ինչ կանցնի, և կյանքը, ի վերջո, կվերադառնա իր բնականոն հունին։ «Բայց ես դա չտեսա», - հավելել է Ռայդերը:

Վայնոնա Ռայդերը և Ջոնի Դեփը սկսել են հանդիպել 1989 թվականին և հինգ ամիս անց նշանվել են։ Նրանց հարաբերություններն ավարտվել են չորս տարի անց։ Էմբեր Հերդի հետ Դեփի աղմկահարույց սկանդալի ժամանակ Ռայդերը հրապարակայնորեն պաշտպանել է իր նախկին սիրելիին: Նա ասել էր, որ Դեփը երբեք դաժան չի եղել իրենց հարաբերություններում։ 2001 թվականին Վայնոնա Ռայդերը նկարագրել էր Դեփի հետ իր հարաբերությունները որպես «խորը սեր, որը նա դժվար թե նորից վերապրի»։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա