Logo

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.08.2021ՍՊՈՐՏ
A59A1111vazgen tevanyan Olympics 2020 - Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

Ինչպես արդեն հայտնել ենք, Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Գաջիմուրադ Ռաշիդովին։ Վերջինը կիսաեզրափակիչում պարտվել է ճապոնացի ըմբիշին, ինչի արդյունքում Վազգենը կորցրել է մեդալ նվաճելու հնարավորությունը:

Հայ ըմբիշը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում:

«Անքննելի են Աստծո ուղիները: Ամեն ինչ Աստծո կամոք է: Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Թևանյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ՝ 2 արծաթե (Սիմոն Մարտիրոսյան ու Արթուր Ալեքսանյան) ու 2 բրոնզե (Արթուր Դավթյան ու Հովհաննես Բաչկով)։ Հայաստանի հավաքականն այս պահին մեդալային հաշվարկում 67-րդն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա