Logo

VBET Ա-Լիգա. Փլեյ-օֆֆի՝ «Արցախ» - ԲԿՄԱ դիմակայության հաշիվը հավասարվեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:13 / 16.03.2022ՍՊՈՐՏ
null

VBET Ա-Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արցախը» 116-102 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (հիմնական ժամանակ՝ 98-98)

Այսպիսով, դիմակայության հաշիվը հավասարվեց՝ 2-2։ Կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճի այն թիմը, որն իր հաղթանակների թիվը կհասցնի 3-ի։

ԲԿՄԱ-ի բասկետբոլիստ Դենզել Մենսահը հանդիպման արդյունքում ճանաչվեց ամենաարդյունավետ խաղացող՝ վաստակելով 68 միավոր, ինչը ռեկորդ է VBET Ա-Լիգայի այս մրցաշրջանում։ 

Հավելենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել «Գյումրին», «Ուրարտուն» և «Էրեբունին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա