Logo

VBET ՀՊԼ.  «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:03 / 28.08.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ» 

Օգոստոսի, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

11 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 5 անգամ, «Շիրակը»՝ 3, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 19-10

«Արարատ-Արմենիա»՝ 5-րդ տեղ (4 միավոր), «Շիրակ»՝ 7-րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնական հավակնություններ ունեցող «Արարատ-Արմենիան» թիմի նոր գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ այնքան էլ հաջող չի սկսել առաջնությունը: Մեկնարկային խաղում «Ուրարտուին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո Հայաստանի կրկնակի չեմպիոնը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը, իսկ «Ալաշկերտի» հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1-1:

3 հանդիպումներն էլ «Արարատ-Արմենիան» անցկացրել է մրցակիցների դաշտում: Այնպես որ, «Շիրակի» հետ մրցավեճն «Արարատ-Արմենիայի» տնային առաջին խաղն է:

2. «Շիրակը» Բարձրագույն խումբ վերադարձը նշել էր մեկնարկային խաղում ԲԿՄԱ-ի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակով: Իսկ ահա հաջորդ 3 հանդիպումներում գյումրեցիներին չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր («Ուրարտու»՝ 0-2, «Փյունիկ»՝ 0-1, «Արարատ»՝ 0-0): Շիրակցիների մոտ արդեն 301 րոպե տևողությամբ գոլային երաշտ է:

3. Մրցակիցների միջև վերջին հանդիպումը VBET ՀՊԼ-ում տեղի է ունեցել 2020-21թթ. առաջնության 20-րդ տուրում: Անցյալ տարվա ապրիլի 15-ին Երևանում կայացած այդ խաղում 2-1 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիան», որի կազմում գոլեր էին խփել Յուսուֆ Օտուբանջոն և Ալեքսանդր Կարապետյանը: Գումրեցիներից 11մ հարվածով Դմիտրի Աբակումովի դարպասը գրավել էր Իգոր Ստանոևիչը:

4. VBET ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած նախորդ 3 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել: Ընդ որում՝ 2020-21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը: Նախկինում թիմը 0-7 հաշվով պարտվել էր «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):

Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել է Մորի Կոնեի խփած միակ գոլը:

5. Նախորդ խաղում «Արարատ-Արմենիայի» կազմում նորամուտը նշած Գևորգ Ղազարյանը դարձել էր VBET ՀՊԼ-ում թիմի կազմում ելույթ ունեցած ամենատարեց հայ ֆուտբոլիստը (34 տարեկան, 136 օրական): Եթե Ղազարյանին հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա կդառնա նաև VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը (34 տարեկան 145 օրական): Այդ դեպքում Ղազարյանը կգերազանցի թիմի նախկին լեգեոնական Ֆուրջել Նարսինգի ռեկորդային ցուցանիշը, որն իր վերջին գոլը խփել է 34 տարեկան, 47 օրականում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝  Յուսուֆ  Օտուբանջո - 4 գոլ:

«Շիրակ»՝  Մորի Կոնե - 2 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա