Logo

VBET ՀՊԼ. «Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
20:56 / 27.08.2022Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» ու հաղթեց նվազագույն հաշվով:

Խաղի միակ գոլը 28-րդ րոպեին խփեց «Արարատի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը:

Երևանյան ակումբը 5 խաղից հետո 7 միավորով 4-րդն է, «Վանը» 10 միավորով 2-րդն է: Հաջորդ տուրում «Արարատը» սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի «Նոային», «Վանը» նույն օրը կընդունի «Արարատ-Արմենիային»:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 1-0

Ալիկ Առաքելյան, 28


VBET ՀՊԼ. «Արարատ» - «Վան». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Արարատ» - «Վան» խաղին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա