Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Հոբելյանական գոլեր և խաղեր, «Փյունիկի» անպարտելիության նոր ռեկորդը. VBET ՀՊԼ-ի 31-րդ տուրը՝ 10 փաստով

31-րդ տուրն անփոփոխ թողեց իրադրությունը չեմպիոնական մրցավազքում: «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» հաղթանակներ տոնելով, պահպանեցին միմյանց միջև եղած 2 միավորի տարբերությունը: «Ալաշկերտին» էլ չհաջողվեց շրջանցել «Արարատին», որն այս տուրում ազատ էր:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 136 հանդիպումներից 55-ում հաղթել են դաշտի տերերը, 46-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 35-ում գրանցվել է ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 9 գոլ (միջինը՝ 2,25 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 57 խաղում 126 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 136 հանդիպումներում խփվել է 325 գոլ (միջինը՝ 2,38 գոլ մեկ խաղում):

2. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 4-րդ անգամ հաղթեց «Նոային»՝ տոնելով առաջնության գարնանային հատվածում 11-րդ հաղթանակը: «Փյունիկը» միակ թիմն է, որն առաջնության գարնանային հատվածում անպարտելի է: Փյունիկցիներն ընթացիկ առաջնությունում նոր ռեկորդ սահմանեցին՝ անպարտելի խաղերի շարքը հասցնելով 13-ի: Առայժմ միայն «Վանին» և «Արարատ-Արմենիային» է հաջողվել առաջնության գարնանային հատվածում մեկական միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

3. Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» առաջնությունում առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ ընդհատելով անպարտելի 6 խաղերի շարքը, որում 10 միավոր էր վաստակել: Ընթացիկ առաջնությունում բացի «Փյունիկից», «Նոան» միավոր չի վաստակել նաև «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում: Ի դեպ, նման հնարավորություն «Նոային» վերջին անգամ կընձեռվի հաջորդ տուրում, երբ մրցի «Արարատ-Արմենիայի» հետ:

4. Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուին» այս անգամ էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերից 3-ն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է 2020թ. սեպտեմբերի 13-ին կայացած խաղում (2-1): Այդ խաղում «Ուրարտուն» գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը:

5. «Արարատի» և ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում 11մ հարվածները չիրացրած Մաիլսոն Լիման «Նորավանքի» հետ խաղում կրկին դիպուկ գտնվեց՝ ընթացիկ առաջնությունում 6-րդ անգամ 11մ նշակետից գրավելով մրցակիցների դարպասները: Մաիլսոն Լիման VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 30-րդ գոլը խփեց: Նա «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն է: ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում Լիման 6-7-րդ տեղերն է բաժանում Մորի Կոնեի հետ:

Ընթացիկ առաջնությունում Լիման 17-րդ գոլը խփեց և ընդգրկվեց մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ լեգեոնականների լավագույն տասնյակում: Ռեկորդակիրը Մորի Կոնեն է, որը 2019/20թթ. առաջնությունում «Շիրակի» կազմում 23 գոլով դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկու:

6. Խոսե Կառաբալյոն դարձավ VBET ՀՊԼ-ում «Փյունիկի» խփած հոբելյանական՝ 1700-րդ գոլի հեղինակը: Այդ ցուցանիշով «Փյունիկը» ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ թիմն է: Կառաբալյոյի համար այդ գոլը 7-րդն էր ընթացիկ առաջնությունում և 10-րդը՝ Բարձրագույն խմբում: Նա VBET ՀՊԼ-ում հանդես եկած ամենաարդյունավետ վենեսուելացի ֆուտբոլիստն է:

7. Վերջին 3 խաղերում Մաքսիմ Մայրովիչը խաղադաշտից առանց գոլի չի հեռանում՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նա 6 գնդակով գլխավորեց «Նոայի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով թիմից հեռացած Պավել Կիրիենկոյին: Մայրովիչը 19 գնդակով VBET ՀՊԼ-ում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

8. Սոլոմոն Իմե Ուդոն VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 5-րդ այլազգի ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը 230 խաղ է անցկացրել: Նրան հաջորդում են Գագա Թբիլաշվիլին (165), Վբեյմար Անգուլոն (164) և Նոա Կասուլեն (150):

9. Կարեն Մելքոնյանը գոլով նշեց VBET ՀՊԼ-ում 100-րդ խաղի հոբելյանը: Բոլոր հանդիպումներն էլ նա անցկացրել է հարազատ «Ուրարտուի» կազմում՝ դառնալով 9 գոլի հեղինակ:

10. Անդրանիկ Ոսկանյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց «300-ի ակումբում»: Նա արտերկրում հանդես չի եկել: Խաղերից 236-ը Ոսկանյանն անցկացրել է Բարձրագույն խմբի առաջնություններում, 35-ը՝ ՀՀ գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 13-ը՝ եվրագավաթների, 4-ը՝ ԱՊՀ «Համագործակցության գավաթի» խաղարկություններում, մեկ անգամ կրել է Հայաստանի ազգային հավաքականի, 7 անգամ՝ երիտասարդական հավաքականի մարզաշապիկները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Դիբալային

  • 22

Մեսիի էֆեկտը. ՊՍԺ-ն ռեկորդային եկամուտ կունենա

  • 38

«Ինտերը» հստակ դիրքորոշում ունի Ինձագիի ապագայի վերաբերյալ

  • 46

Աղբյուր. Մբապեի մայրը ՊՍԺ-ի ղեկավարության հետ քննարկում է հնարավոր նոր պայմանագրի կետերը

  • 321

Աղբյուր. Լևանդովսկին պայմանագիր է համաձայնեցրել «Բարսայի» հետ

  • 411

Դավիդ Ալաբան կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

  • 216

Կարագեր. «Լիվերպուլը» հիմնական կազմի բոլոր դիրքերում գերազանցում է «Ռեալին»

  • 260

Ամերիկյան ակումբը պայմանագիր է առաջարկել Կիելինիին

  • 105

Լապորտան՝ Լևանդովսկիի տրանսֆերի մասին

  • 451

Ռոնալդինյո. «Այժմ նա լավագույններից է աշխարհում»

  • 650

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Մխիթարյանի նախկին թիմակցին

  • 646

Չեմպիոնական ինտրիգը պահպանվեց. «Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ (տեսանյութ)

  • 2094

Մոուրինյոն որոշել է հանգստի հնարավորություն տալ մեկնարկային կազմի 3 ֆուտբոլիստի

  • 454

«Տոտենհեմը» հավանել է «Արսենալի» թվիթերյան գրառումը (լուսանկար)

  • 1035

Մեսիի շրջապատը հերքել է տարածված լուրը

  • 781

Աղբյուր. «Վալենսիան» առաջարկով դիմել է «Բարսելոնային»

  • 1279