Logo

3 դիմակայություն, որում միավորների կորուստը կարող է ճակատագրական լինել մեդալների հավակնորդների համար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:34 / 19.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ 34-րդ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱՐԱՐԱՏ» - ԲԿՄԱ 

20 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

4 խաղ, «Արարատը»  հաղթել է 3 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 1, խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  9-5

1-ին շրջան.  21.09.2021  ԲԿՄԱ  0-2  «Արարատ»

Գոլերը՝ 0-1`Դոնիմանի Յակուբա Սիլուե 31՛, 0-2` Իսահ Ալիյու 90+4՛:

2-րդ շրջան.  04.12.2021  «Արարատ»  2-1 ԲԿՄԱ

Գոլերը՝ 1-0՝ Սերժ Դեբլե 7՛, 1-1՝ Դանիել Աղբալյան 70՛, 2-1՝ Դմիտրիե Պոբուլիչ 84՛:

3-րդ շրջան.  06.04.2022  ԲԿՄԱ  3-2  «Արարատ»

Գոլերը՝ 1-0՝ Նարեկ Ալավերդյան 1՛, 1-1՝ Ռազմիկ Հակոբյան 43՛, 11մ, 2-1՝ Գրենիկ Պետրոսյան 62՛, 2-2՝  Ռոբերտ Հակոբյան 76՛, 3-2՝ Արմեն Նահապետյան 90+2՛:

«Արարատ»՝  4-րդ տեղ (46 միավոր), ԲԿՄԱ՝  9-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 34-րդ 1

1. Նախորդ տուրում «Արարատը» մրցանակային 3-րդ տեղի և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար անչափ կարևոր մրցախաղում 1-2 հաշվով պարտվեց իր գլխավոր մրցակից «Ալաշկերտին», որն «Ուրարտուի» հետ հետաձգված հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, միավորներով հավասարվեց արարատցիներին: Անձնական հանդիպումների արդյունքներով էլ «Ալաշկերտը» շրջանցեց «Արարատին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական:

Այժմ ամեն ինչ կորոշեն ավարտական 3 տուրերի հանդիպումները, որոնք «Արարատի» համար յուրօրինակ եզրափակիչ խաղերի կվերածվեն: Հաջողություն ակնկալելու համար արարատցիներին նախ հարկավոր է հաղթել ԲԿՄԱ-ին: Իսկ ավարտական երկու տուրերում արարատցիներին սպասվում են դժվարին մրցախաղեր «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հետ: Ընդ որում հենց «Արարատի» հետ խաղում «Փյունիկը» հաղթանակի դեպքում ժամկետից  շուտ չեմպիոն կհռչակվի: Այդ փաստն էլ ավելի կդժվարացնի միավոր վաստակելու «Արարատի» խնդիրը:

2. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն ազատ էր, ուստի ավելի շատ ժամանակ է ունեցել արարատցիների հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար: Վերջին խաղը բանակայիններն անցկացրել են մայիսի 11-ին՝ նվազագույն հաշվով պարտվելով «Ուրարտուից»: Արդեն 7 խաղ է, ինչ ԲԿՄԱ-ն հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Եվ հետաքրքիր է, որ վերջին անգամ ԲԿՄԱ-ն հաղթանակի բերկրանքը վայելել է հենց «Արարատի» հետ 3-րդ  շրջանի խաղում՝ առավելության հասնելով 3-2 հաշվով: Դա ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ի առաջին հաղթանակն էր «Արարատի» նկատմամբ:

VBET ՀՊԼ 34-րդ 2

Ի դեպ, այդ խաղում 55-րդ վայրկյանին բանակային Նարեկ Ալավերդյանի խփած գնդակը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 2200-րդ գոլն էր:

3. «Արարատի» լավագույն ռմբարկուն 14 գոլի հեղինակ դարձած Սերժ Դեբլեն է: Ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենաարդյունավետն Էդգար Մալաքյանն է, որի հաշվին 8 գոլ է գրանցված: ԲԿՄԱ-ի ռմբարկուն 4 գոլով Գրենիկ Պետրոսյանն է:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի: 

5. ԲԿՄԱ-ի ավագ Հայկ Իշխանյանի համար էլ «Արարատի» հետ մրցավեճը կլինի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած հոբելյանական՝  250-րդ խաղը: Իշխանյանն ընթացիկ առաջնությունը սկսել էր «Փյունիկում», որի կազմում 4 խաղ անցկացնելուց հետո տեղափոխվել էր ԲԿՄԱ: Նա իր կարիերայի ընթացքում Բարձրագույն խմբում հանդես է եկել հայկական 8 ակումբների կազմում՝ ելույթները սկսելով 2008թ. «Շիրակում»:

VBET ՀՊԼ 34-րդ 3

«ՎԱՆ» - «ՆՈԱ» 

21 մայիսի,  ժ.16:45, Չարենցավան, Քաղաքային  մարզադաշտ 

6 խաղ, «Վանը» հաղթել է 1 անգամ, «Նոան» ՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  3-11

1-ին շրջան.  22.09.2021  «Վան»  1-2  «Նոա»

Գոլերը՝ 0-1՝ Ալեքսանդր Կարապետյան 5՛, 1-1՝ Զավեն Բադոյան 45՛, 1-2՝ Վադիմ Պայռելի 71՛:

76-րդ րոպեին Անդրանիկ Ոսկանյանը («Վան») չիրացրեց 11մ հարվածը (Գրիգորի Մաթևոսյանը հետ մղեց հարվածը):

2-րդ շրջան.  05.12.2021  «Նոա»  3-0  «Վան»

Գոլերը՝ 1-0՝ Չարլզ Մարկ Իկեչուկվու 3՛, 2-0՝ Պետրոս Ավետիսյան 33՛, 3-0՝ Յարոսլավ Մատվիենկո 77՛:

3-րդ շրջան.  07.04.2022  «Նոա»  0-0  «Վան»

«Վան»՝  8-րդ տեղ (19 միավոր), «Նոա»՝  5-րդ տեղ (38 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 34-րդ 4

1. «Վանի» համար ընթացիկ առաջնությունը կարելի է ավարտված համարել: Ամենայն հավանականությամբ «Վանն» առաջնությունը կավարտի 8-րդ տեղում: Նախորդ տուրում «Վանը» համառ պայքարում նվազագույն հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»:

Արդեն 8 խաղ է, ինչ «Վանը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Վերջին հաղթանակը «Վանը» տոնել է մարտի 20-ին հենց «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում:
Սևադա Արզումանյանը հնարավորություն չի ունենա այս խաղում տեխնիկական գոտուց ղեկավարելու իր սաների գործողությունները, քանի որ նախորդ տուրում կարմիր քարտի էր արժանացել:

2. Նախորդ տուրում «Նոան» գոլոռատ ոչ-ոքի (3-3) ավարտեց հանդիպումը «Նորավանքի» հետ՝ խաղի ընթացքում մրցակցին զիջելով 0-3 հաշվով: «Նոան» կորցրեց 4-րդ տեղին հավակնելու նույնիսկ տեսական հնարավորությունը և այժմ պայքարում է առաջնությունում 5-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Այդ պայքարում «Նոայի» մրցակիցն «Ուրարտուն» է, որի հետ մրցելու է հաջորդ տուրում կայանալիք իր վերջին խաղում:

Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ առաջնության գարնանային հատվածի 9 հանդիպումներում «Նոան» 14 միավոր է վաստակել:

VBET ՀՊԼ 34-րդ 5

3. Ընթացիկ առաջնությունում «Վանին» դեռ չի հաջողվել հաղթել «Նոային»: Ավելին, նախորդ երկու խաղերում «Վանը» չի գտել «Նոայի» դարպասի բանալին: Միակ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է նախորդ առաջնության ավարտական տուրում՝ մայիսի 28-ին կայացած խաղում առավելության հասնելով 2-1 հաշվով:

4. Թեև Զավեն Բադոյանը հեռացել է «Վանից», սակայն շարունակում է 5 գնդակով գլխավորել թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: «Նոայի»  ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Մաքսիմ Մայրովիչն է, որի հաշվին 8 գոլ է գրանցված: 

5. «Նորավանքի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, Մաքսիմ Մայրովիչը VBET ՀՊԼ-ում խփած գոլերի քանակը հասցրել էր 21-ի ու դարձել էր  ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստը: Նա մեկ գնդակով գերազանցել էր Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը:

«Վանի» հետ մրցավեճում Մայրովիչը ևս մեկ պատմական ցուցանիշ կգրանցի: Առաջիկա խաղը կլինի VBET ՀՊԼ-ում «Նոայում» անցկացրած 62-րդ հանդիպումը: Մայրովիչը կգերազանցի Բենիկ Հովհաննիսյանի ցուցանիշը ու կդառնա «Նոայի» ռեկորդակիրը: Նշենք, որ նա նաև թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

VBET ՀՊԼ 34-րդ 6

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝

«Նոա»՝ Վադիմ Պայռելի՝  2 գոլ:

«ՈՒՐԱՐՏՈՒ»  - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 

22 մայիսի,  ժ.16:45, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

12 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 4, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  8-13

1-ին շրջան.  22.09.2021  «Արարատ-Արմենիա»   3-0  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0, 2-0՝ Մաիլսոն Լիմա 47՛,11մ, 52՛, 3-0՝ Ժիրայր Շաղոյան 81՛:

2-րդ շրջան.  03.12.2021  «Ուրարտու»  0-0   «Արարատ-Արմենիա»   

3-րդ շրջան.  08.04.2022  «Արարատ-Արմենիա»   1-1  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0՝ Մաիլսոն Լիմա 31՛, 11մ, 1-1՝ Արթուր Միրանյան 34՛:

«Ուրարտու»՝  6-րդ տեղ (36 միավոր), «Արարատ-Արմենիա»՝  2-րդ տեղ (68 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտի» հետ 4-րդ տուրից հետաձգված խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, «Ուրարտուն» նույնիսկ տեսականորեն կորցրեց 4-րդ տեղին հավակնելու վերջին հնարավորությունը: Այժմ Ռոբերտ Արզումանյանի սաները պետք է «Նոայի» հետ պայքարեն 5-րդ հորիզոնականի համար: Ուստի «Ուրարտուին» այս խաղում միայն հաղթանակ է անհրաժեշտ:

VBET ՀՊԼ 34-րդ 7

2. Նախորդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Վանին», «Արարատ-Արմենիան»  շարունակում է պայքարը չեմպիոնության համար: «Արարատ-Արմենիան»  ընթացիկ առաջնությունում իր նախավերջին հանդիպումն է անցկացնում: «Արարատ-Արմենիային» հնարավորություն է ընձեռվել միավորներով հավասարվելու «Փյունիկին», որն այս տուրում ազատ է: Դրա համար Դմիտրի Գունկոյի սաներին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Սակայն նույնիսկ նման արդյունքը կարող է բավարար չլինել ոսկե մեդալների համար մղվող պայքարում, քանի որ հաջորդ տուրում «Արարատին» հաղթելու դեպքում «Փյունիկն» անկախ մնացած խաղերի արդյունքներից  ժամկետից շուտ չեմպիոն կհռչակվի:

Միայն մի դեպքում «Արարատ-Արմենիան» կնվաճի չեմպիոնի տիտղոսը, եթե հաղթի «Ուրարտուին» և «Արարատին», իսկ փյունիկցիները չկարողանան հաղթել «Արարատին» և «Ալաշկերտին»: Իհարկե, նման սցենարը խիստ անհավանական է թվում: Ամեն դեպքում «Արարատ-Արմենիան» պետք է ձգտի հաղթանակով ավարտել ավարտական երկու հանդիպումները և հուսա, որ «Փյունիկը» վերջնագծում «կսայթաքի»: Իսկ եթե «Արարատ-Արմենիան» պարտվի, ապա չեմպիոնական մրցավազքում ինտրիգը կավարտվի և «Փյունիկն» առանց խաղադաշտ դուրս գալու չեմպիոն կհռչակվի:

VBET ՀՊԼ 34-րդ 8

3. Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուին» դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային»՝ վաստակելով 2 միավոր: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերից 2-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 3 անգամ էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ մինչ այդ Հայաստանի կրկնակի չեմպիոնին 4 խաղ շարունակ չէր հաջողվել առավելության հասնել «Ուրարտուի»  նկատմամբ՝ կրելով մեկ պարտություն, 3-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է անցյալ տարվա մարտի 2-ին կայացած խաղում Իգոր Պադերինի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Նախորդ տուրում ընթացիկ առաջնությունում առաջին անգամ «Արարատ-Արմենիայի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր Դմիտրի Աբակումովին: Դրանով ընդհատվել էր Վալերիո Վիմերկատիի՝ ՀՀ առաջնություններում անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած 44 խաղերի տպավորիչ շարքը: Վիմերկատիի արդյունքը զիջում է միայն Վսևոլոդ Երմակովի ցուցանիշին (50 խաղ):

Եթե 27-ամյա Վիմերկատին վերադառնա խաղադաշտ ու անառիկ պահի դարպասը, ապա առաջնության գարնանային հատվածում 8-րդ «չոր» խաղը կանցկացնի և կգերազանցի «Բանանցի» նախկին դարպասապահ Եվգենի Մատյուգինի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի դարպասապահներից  2008թ. բոլորից հաճախ՝ 7 անգամ էր դարպասն անառիկ պահել:

5. «Վանի» հետ նախորդ տուրի խաղում Մաիլսոն Լիման «Արարատ-Արմենիայում» պաշտոնական մրցումներում 100-րդ հանդիպումն էր անցկացրել՝  Արմեն Համբարձումյանից հետո դառնալով այդ սահմանագիծը հատած երկրորդ ֆուտբոլիստը: 

Եթե Մաիլսոն Լիմային հաջողվի գրավել «Ուրարտուի» դարպասը, ապա կխփի VBET ՀՊԼ-ում 31-րդ գնդակը և կընդգրկվի ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

VBET ՀՊԼ 34-րդ 9

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝  Մաիլսոն Լիմա՝  3 գոլ:

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ԱԼԱՇԿԵՐՏ»  

22 մայիսի,  ժ.16:45, Երևան, «Ջունիոր Սպորտ»  մարզադաշտ

3 խաղ, որից 2-ում հաղթել է «Ալաշկերտը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  0-5

1-ին շրջան.  20.09.2021  «Ալաշկերտ»  0-0  «Նորավանք»

2-րդ շրջան.  04.12.2021  «Նորավանք»  0-2  «Ալաշկերտ»  

Գոլերը՝ 0-1՝ Ֆոֆանա Բեկո 24՛, 0-2՝ Արտակ Եդիգարյան 84՛:

3-րդ շրջան.  06.04.2022  «Ալաշկերտ»  3-0  «Նորավանք»

Գոլերը՝ 1-0՝ Թեմուր Մուստաֆին, ինքնագոլ, 9՛, 2-0՝ Վանգու Գոմե 30՛, 3-0՝ Վահագն Այվազյան 52՛:

«Նորավանք»՝  7-րդ տեղ (24 միավոր), «Ալաշկերտ»՝  3-րդ տեղ (46 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

VBET ՀՊԼ 34-րդ 10

1. Նախորդ տուրում «Նորավանքի» ֆուտբոլիստները ձեռքից բաց թողեցին հաղթանակը՝ «Նոայի» հետ խաղում բավարարվելով գոլառատ ոչ-ոքիով (3-3): Մեկնարկային 29 րոպեների ընթացքում Վահե Գևորգյանի սաներին 3 անգամ հաջողվել էր գրավել մրցակցի դարպասը, սակայն «Նոային» հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Ճիշտ է, հաղթանակը ոչնչով չէր փոխի «Նորավանքի» մրցաշարային վիճակը: Ամենայն հավանականությամբ թիմն առաջնությունը կեզրափակի 7-րդ հորիզոնականում:

2. «Ալաշկերտը» հերթական անգամ լավ հնարավորություն էր ստացել միավորներով առաջ անցնելու 3-րդ տեղում ընթացող «Արարատից»: Սակայն այս անգամ էլ ալաշկերտցիները չկարողացան օգտվել այդ հնարավորությունից՝ 4-րդ տուրից հետաձգված խաղում գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով մրցավեճն «Ուրարտուի» հետ: Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Ալաշկերտը» միավորներով հավասարվեց «Արարատին» և միայն անձնական հանդիպումների արդյունքներով կարողացավ շրջանցել իր հիմնական մրցակցին:

Այժմ 3-րդ տեղի և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար պայքարում «Ալաշկերտի» համար վճռորոշ կլինեն «Նորավանքի», ԲԿՄԱ-ի և «Փյունիկի» հետ կայանալիք հանդիպումները:

VBET ՀՊԼ 34-րդ 11

3. «Ուրարտուի» հետ  մրցավեճում Գագիկ Դաղբաշյանն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Եվս երկու հանդիպման մասնակցելու դեպքում Դաղբաշյանը ֆուտբոլային կարիերայում 400-րդ խաղի հոբելյանը կնշի:

4. Իսկ եթե երկար ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս գա վնասվածքից ապաքինված Տարոն Ոսկանյանը, ապա կնշի հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 350-րդ խաղի հոբելյանը:

5.  «Նորավանքի» կազմում 6-ական գոլով լավագույն ռմբարկուներն են Իբրահիմ Շուեյբուն և Սերգեյ Օռլովը: «Ալաշկերտում» 6 գոլով ամենաարդյունավետը Ժոզե Էմբալուն է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա