Logo

Սերժ Դեբլեն վերադարձը Հայաստան նշանավորեց «Ոսկե խաղակոշիկի» նվաճմամբ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:13 / 07.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝  30-րդ առաջնությունն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ: Առաջնությունում անցկացված 157 հանդիպումներում խփվեց 373 գոլ (միջինը՝ 2,37 գոլ մեկ խաղում): Գոլերից 25-ը գրանցվեց «Սևանի» մասնակցությամբ անցկացված 13 հանդիպումներում, որոնք չեղարկվել են:

Այնպես որ առաջնությունում պաշտոնապես հաշվարկվող 144 հանդիպումներում գրանցվել է 348 գոլ, իսկ միջին արդյունավետությունն էլ ավելի բարձր է՝ 2,41 գոլ մեկ խաղում: Հարկ է նշել, որ հատկապես առաջնության մեկնարկային տուրերն աչքի ընկան գոլային հրավառությամբ: Այդ առումով առաջնության մեկնարկն իրոք ցնցող էր: 5 խաղում խփվեց 25 գնդակ, ընդ որում բոլոր հանդիպումներն էլ խոշոր հաշվով ավարտվեցին, ինչը ՀՀ առաջնություններում գրանցված յուրօրինակ ռեկորդ է: 

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության միջին արդյունավետությունը 2,13 էր, որն ամենացածրն էր ՀՀ առաջնությունների պատմության մեջ: 10 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշն էլ վատագույնն էր ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում:

4-րդ մրցաշրջանն անընդմեջ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացավ այլազգի ֆուտբոլիստը: Այս անգամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր դարձավ յոթամյա ընդմիջումից հետո կրկին Հայաստան վերադարձած Սերժ Դեբլեն, որն «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած 28 հանդիպումներում 21 գոլ խփեց: Իրականում Դեբլեի հաշվին 22 գոլ է գրանցված: «Արարատի» կազմում «Սևանի» դարպասը նրա խփած գոլը չեղարկվել է:

Դեբլե

Դեբլեին չհաջողվեց կրկնել 2019/20թթ. առաջնությունում Մորի Կոնեի սահմանած արդյունավետության ռեկորդն այլազգի ֆուտբոլիստների մեջ: Իվուարցի ֆուտբոլիստը «Շիրակում» 23 գոլի հեղինակ էր դարձել: Այդ արդյունքը լավագույնն է վերջին 15 առաջնություններում:

Դեբլեն ամենաարդյունավետն էր առաջնության աշնանային հատվածում

Առաջնության մեկնարկից բավական հետաքրքիր ու անզիջում պայքար էր ծավալվել լավագույն ռմբարկուի տիտղոսի համար: Մեկնարկային տուրից հետո ռմբարկուների ցանկը 3-ական գնդակով գլխավորեցին արարատցի Դոնիմանի Յակուբա Սիլուեն և «Սևանի» բրազիլացի ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն, որոնք հեթ-տրիկի հեղինակ էին դարձել:

6-րդ տուրից հետո ռմբարկուների առաջատարն արարատցի Սերժ Դեբլեն էր, որն «Ալաշկերտի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, գոլերի թիվը հասցրեց 7-ի՝ շրջանցելով 6 գոլի հեղինակ դարձած Անդրե Մենսալաոյին: 5-ական գոլ էին խփել Դոնիմանի Յակուբա Սիլուեն և որոշ ընդմիջումից հետո կրկին «Արարատ-Արմենիա»  վերադարձած Մաիլսոն Լիման:

Ցավոք, «Ալաշկերտի» հետ խաղում Սերժ Դեբլեն հեռացվեց խաղադաշտից ու գրեթե 1,5 ամսով որակազրկվեց: Նրա բացակայության ընթացքում Մաիլսոն Լիմային հաջողվեց գոլերի թիվը հասցնել 8-ի ու շրջանցելով Դեբլեին, գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Մաիլսոն Լիմայ

Ի պատիվ Սերժ Դեբլեի, հարկադիր պարապուրդը բնավ էլ  չազդեց նրա արդյունավետության վրա: Իվուարցի ֆուտբոլիստը խաղադաշտ վերադառնալով, կրկին արդյունավետ խաղ ցուցադրեց: Առաջնության վերջին 5 հանդիպումներում խփելով 6 գնդակ, որից 3-ը՝ «Փյունիկի» դարպասը,  Դեբլեն իր գոլերի թիվը հասցրեց 14-ի ու կրկին դարձավ ռմբարկուների առաջատարը՝ շրջանցելով 12 գոլի հեղինակ դարձած Մաիլսոն Լիմային: Ճիշտ է, առաջնությունից «Սևանի» հրաժարվելուց հետո վերջինիս դարպասը խփած Դեբլեի մեկ գոլը չեղարկվեց և նա  13 գոլով դարձավ աշնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Մաիլսոն Լիմա 2

Ֆանտաստիկ նորամուտ «Փյունիկում»

Ձմռանը Դեբլեն «Արարատից» տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում նորամուտը պարզապես ֆանտաստիկ էր: Ընդամենը 15 րոպեում 3 անգամ գրավելով «Ալաշկերտի» դարպասը, Դեբլեն առաջնությունում իր երկրորդ հեթ-տրիկը ձևակերպեց՝ գոլերի թիվը հասցնելով 16-ի: 

Նորամուտի խաղում նա մի քանի ուշագրավ ցուցանիշներ գրանցեց: Նախ, Դեբլեն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով 2013/14թթ. առաջնությունում «Շիրակում» ցույց տված իր արդյունքը: Այդ մրցաշրջանում Հայաստանում իր նորամուտը նշած իվուարցի ֆուտբոլիստը 15 գնդակով ճանաչվել էր «Շիրակի» լավագույն ռմբարկու:

Սերժ Դեբլե 1

VBET ՀՊԼ-ում խփած գոլերի քանակը Դեբլեն հասցրեց 32-ի և ընդգրկվեց  ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Նա դարձավ այդ ցանկում ընդգրկված ընդամենը 5-րդ լեգեոնականը Մարկոս Պիզելիից,  Ջոնել Դեսիրեից, Ալեքս Էնրիկե  դա Սիլվայից և Արա Եվդոկիմովից հետո:

Եվ վերջապես Սերժ Դեբլեն դարձավ ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մորի Կոնեի ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

Մինչև առաջնության ավարտը Դեբլեն միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը՝ ևս 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Գոլերից վերջինը նա խփեց «Արարատի» դարպասը՝ ապահովելով «Փյունիկի» չեմպիոնությունը:

Սերժ Դեբլե 2

Առաջնության գարնանային հատվածում խփելով 6 գոլ, Մաիլսոն Լիման 18 գնդակով ռմբարկուների ցանկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Գոլերից 6-ը նա խփել է 11մ հարվածով, մինչդեռ Դեբլեի հաշվին գրանցված բոլոր գնդակներն էլ խփվել են խաղային իրադրություններից: Ընդ որում Լիման 2անգամ վրիպել է 11մ նշակետից: Դեբլեն էլ «Արարատում» և «Փյունիկում» մեկական 11մ հարված չի իրացրել:

Իսկ լավագույն եռյակը 16 գոլով եզրափակեց փյունիկցի Ուգո Ֆիրմինոն, որը գոլերից 10-ը խփեց գարնանային հատվածում՝ Արթուր Միրանյանի և Իբրահիմ Շուեյբուի հետ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնության երկրորդ կեսում: Ֆիրմինոն գոլերից երկուսն է խփել 11մ հարվածով: Իսկ «Վանի» հետ խաղում թեև Արման Մելիքսեթյանը հետ էր մղել Ֆիրմինոյի 11մ հարվածը, սակայն երկրորդ հարվածով փյունիկցին գրավել էր դարպասը: 

Սերժ Դեբլե 3

Արթուր Միրանյանը, Իբրահիմ Շուեյբուն և Յուսուֆ Օտուբանջոն 10-ական գոլով հոբելյանական առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում բաժանեցին 4-6-րդ տեղերը:

Հայ ֆուտբոլիստները կրկին չմասնակցեցին  «Ոսկե խաղակոշիկի» համար մղված պայքարին

Ինչ խոսք, ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստների ցուցադրած արդյունավետ խաղն ուրախացնում է երկրպագուներին: Սակայն ցավալին այն է, որ հայ ֆուտբոլիստները գործնականում չեն մասնակցում «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարին: Նրանցից ամենաարդյունավետը 10 գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանն էր: Բացի նրանից, առաջնության լավագույն ռմբարկուների տասնյակում հայ ֆուտբոլիստներից տեղ զբաղեցրեց միայն արարատցի Էդգար Մալաքյանը՝ խփելով 8 գնդակ:

Սերժ Դեբլե 4

Ընդհանրապես, նախորդ 3 առաջնություններում էլ նույնպիսի տխուր պատկերի ականատեսն ենք եղել: 2018/19թթ. առաջնության լավագույն ռմբարկուն 17 գնդակով «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն էր, իսկ հայ ֆուտբոլիստներից Էրիկ Վարդանյանը («Փյունիկ»), Գեղամ Հարությունյանն («Գանձասար-Կապան») ու Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա») 8-ական գնդակով ռմբարկուների ցանկում բաժանել էին 4-6-րդ տեղերը:

Հաջորդ մրցաշրջանում բարձր արդյունավետությամբ աչքի էր ընկել շիրակցի Մորի Կոնեն՝ 23 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: Հայ ֆուտբոլիստներից ոչ մեկը տեղ չէր զբաղեցրել ռմբարկուների լավագույն տասնյակում: Փյունիկցի Արթուր Միրանյանն ու գանձասարցի Գեղամ Հարությունյանը 6-ական գնդակով բաժանել էին 14-15-րդ հորիզոնականները:

Սերժ Դեբլե 5

2020-21թթ. առաջնության լավագույն ռմբարկու Յուսուֆ Օտուբանջոն թեև ընդամենը 10 գոլ էր խփել, սակայն հայ ֆուտբոլիստներին կրկին չէր հաջողվել խառնվելու «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարին: Ալաշկերտցի Դավիդ Դավիդյանն ու «Նոայի» հարձակվող Պետրոս Ավետիսյանը 5-ական գնդակով բաժանել էին 7-8-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ վերջին անգամ հայ ֆուտբոլիստն առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին է արժանացել 2017/18թթ. մրցաշրջանում: Մրցանակը ստացել է ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը՝ խփելով 13 գնդակ: Հետաքրքիր է, որ մինչ այդ նա նախորդ առաջնությունում էլ նույնպիսի արդյունքով իր թիմակից Միհրան Մանասյանի հետ էր դարձել լավագույն ռմբարկու:

Սերժ Դեբլե 6

«Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում հայ ֆուտբոլիստների բացակայության պատճառներից մեկը նրանց փոքրաթիվ քանակն է թիմերի մեկնարկային կազմում: Գաղտնիք չէ, որ առաջնության մասնակից թիմերի մեծամասնությունը խաղադաշտ է դուրս բերում ընդամենը 3-4 հայ ֆուտբոլիստի: Տարեցտարի մեր առաջնությունում աճում է լեգեոնականների թիվն ի հաշիվ հայերի և նման պայմաններում աչքի ընկնելու վերջիններիս հնարավորությունները նվազում են: Սա լուրջ խորհելու  տեղիք է տալիս և հիմնախնդիրներ է առաջացնում նաև Հայաստանի հավաքականները նոր կադրերով համալրելու հարցում:

Ռմբարկուների եռյակի ցուցանիշը լավագույնն է վերջին 9 առաջնություններում

Հոբելյանական առաջնությունում ևս մեկ ուշագրավ ցուցանիշ գրանցվեց: Միանգամից 3 ֆուտբոլիստներ առաջնությունում 15-ից ավելի գոլեր խփեցին: Նման բարձր արդյունավետությամբ առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը վերջին անգամ աչքի էր ընկել 2012/13թթ. մրցաշրջանում: 22 գնդակով լավագույնն էր ճանաչվել «Իմպուլսի» հարձակվող Նորայր Գյոզալյանը:

18-ական գոլով ռմբարկուների եռյակը եզրափակել էին շիրակցի Լամին Լի Յորոն և «Միկայի» հարձակվող Սեմյոն Մուրադյանը: Սակայն հարկ է հաշվի առնել, որ այդ մրցաշրջանում թիմերից յուրաքանչյուրը ռեկորդային՝ 42-ական խաղ էր անցկացրել:

Դրանից առաջ բարձր արդյունավետությամբ աչքի էին ընկել 2004թ. առաջնության լավագույն ռմբարկուները: 21-ական գնդակով մրցանակի դափնեկիրներ էին դարձել փյունիկցիներ Էդգար Մանուչարյանն ու Գալուստ Պետրոսյանը, իսկ «Կիլիկիայի» հարձակվող    Նշան Էրզրումյանը    18 գոլով եզրափակել էր լավագույն եռյակը: Նշենք, որ այդ առաջնությունում թիմերը 28-ական խաղ էին անցկացրել:

Սերժ Դեբլեն դարձավ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած 27-րդ ֆուտբոլիստը: Նա նաև 9-րդ լեգեոնականն է, որ դառնում է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

Սերժ Դեբլե 7

Առավել հաճախ` 3-ական անգամ բոլորից դիպուկ են գտնվել Արսեն Ավետիսյանը, Արա Հակոբյանը, Մարկոս Պիզելին և Միհրան Մանասյանը: Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ` Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը:

Ամենատարեցն Արթուր Քոչարյանն է, որը  35 տարեկանում «Ուլիսում» 15 գնդակով դարձել է 2009թ. առաջնության լավագույն ռմբարկու: Իսկ ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդակիրն Արա Հակոբյանն  է, որը 2003թ. «Բանանցի» կազմում 45 անգամ խոցել էր մրցակիցների դարպասները:

Դեբլեն «Փյունիկի» 9-րդ ներկայացուցիչն է, որ արժանանում է առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին: Մինչ այդ, վերջին անգամ «Փյունիկից» առաջնության լավագույն ռմբարկու էր ճանաչվել Սեսար Ռոմերոն, որը 2014/15թթ. մրցաշրջանում շիրակցի Ժան-Ժակ Բուգուհիի հետ 21 գնդակով ամենաարդյունավետն էր:  

Սերժ Դեբլե 8

Փյունիկցիներն առավել հաճախ՝ 12 անգամ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր են դարձել:  6 անգամ լավագույն ռմբարկու են ճանաչվել «Ալաշկերտի», 4-ական՝ «Բանանցի» և «Շիրակի», 3 ՝ «Արարատի», 2՝ Արարատի «Արաքսի» (նախկին «Ցեմենտի») ֆուտբոլիստները: Մեկական անգամ էլ դափնեկիր են դարձել Արտաշատի «Դվինի», «Կիլիկիայի», «Ուլիսի», «Իմպուլսի», «Լոռիի»  և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները: 

Հետաքրքիր է, որ միայն 15 անգամ են առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել չեմպիոն հռչակված թիմի ֆուտբոլիստները: 

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

Թվական

Ռմբարկուն

Ակումբը

Գոլ

Խաղ

Միջինը

1992                  

Վահե Յաղմուրյան

«Արարատ»

38

29

1,31

1993

Անդրանիկ Հովսեփյան

Գեղամ Հովհաննիսյան

«Բանանց»

ՀՄԸՄ

26

26

25

27

1,04

0,96

1994

Արսեն Ավետիսյան

ՀՄԸՄ

39

26

1,50

1995

Արսեն Ավետիսյան

ՀՄԸՄ

12

10

1.20

1995/96

Արա Ադամյան

«Արագած», «Շիրակ»

28

20

1,40

1996/97

Արսեն Ավետիսյան

«Փյունիկ»

24

21

1,14

1997

Արթուր Պետրոսյան

«Շիրակ»

18

17

1,05

1998

Արա Հակոբյան

«Դվին»

20

20

1

1999

Շիրակ Սառիկյան

«Ցեմենտ»

21

24

0,87

2000

Արա Հակոբյան

«Արաքս»

21

19

1,10

2001

Արման Քարամյան

«Փյունիկ»

21

19

1,10

2002

Արման Քարամյան

«Փյունիկ»

36

21

1,76

2003

Արա Հակոբյան

«Բանանց»

45

24

1,87

2004

Էդգար Մանուչարյան

Գալուստ Պետրոսյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

21

21

22

24

0,95

0,87

2005

Նշան Էրզրումյան

«Կիլիկիա»

18

23

0,78

2006

Արամ Հակոբյան

«Բանանց»

25

27

0,92

2007

Մարկոս Պիզելի

«Արարատ»

22

26

0,87

2008

Մարկոս Պիզելի

«Արարատ»

17

29

0,58

2009

Արթուր Քոչարյան

«Ուլիս»

15

26

0,57

2010

Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզելի

«Փյունիկ»

«Փյունիկ»

16

16

24

26

0,66

0,61

2011

Բրունո Կորեա

«Բանանց»

16

26

0,61

2012/13

Նորայր Գյոզալյան

«Իմպուլս»

22

41

0,53

2013/14

Միհրան Մանասյան

«Ալաշկերտ»

17

28

0,60

2014/15      

Սեսար Ռոմերո

Ժան-Ժակ Բուգուհի

«Փյունիկ»

«Շիրակ»

21

21

25

25

0,84

0,84

2015/16

Միհրան Մանասյան

Հեբեր Արաուխո

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

16

16

22

26

0,72

0,61

2016/17

Միհրան Մանասյան

Արտակ Եդիգարյան

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

13

13

27

28

0,48

0,46

2017/18

Արտակ Եդիգարյան

«Ալաշկերտ»

13

27

0,48

2018/19

Ջոնել Դեսիրե

«Լոռի»

17

25

0,68

2019/20

Մորի Կոնե

«Շիրակ»

23

28

0,82

2020/21

Յուսուֆ Օտուբանջո

«Արարատ-Արմենիա»

10

21

0,47

2021/22

Սերժ Դեբլե

«Արարատ», «Փյունիկ»

21

28

0,75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա