Logo

VBET Հայաստանի գավաթ. եզրափակիչ հանդիպման օրն ու վայրը հայտնի են

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:41 / 06.04.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Հայաստանի գավաթ

ՀՖՖ գրասենյակում որոշվել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման անցկացման օրն ու վայրը՝ տեղեկանում ենք «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից:

Այսպիսով՝ «Ուրարտուն» գավաթի եզրափակիչում «Նորավանքին» կհանդիպի մայիսի 8-ին. դաշտի տեր կհամարվի «Նորավանքը»։

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 19։00-ին։

Կիսաեզրափակիչում «Ուրարտուն» 3:0 հաշվով հաղթել է «Վանին», իսկ «Նորավանքը» 2:1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։    

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա