Logo

VBET Հայաստանի գավաթ. «Վանը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Փյունիկին» և կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 23.11.2021Հայկական ֆուտբոլ
260402636 10166068470830247 2321030929996944221 n - VBET Հայաստանի գավաթ. «Վանը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Փյունիկին» և կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Փյունիկ» – «Վան» հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Հանդիպման 101-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ստեպանովը, սակայն նույն Ստեպանովը 116-րդ րոպեին կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունն ու հաղթողը որոշվեց հետխաղային 11-մետրանոցների շնորհիվ, որտեղ «Վանն» ավելի ուժեղ գտնվեց։

«Փյունիկ» 1-1 «Վան»

Հիմնական ժամանակ՝ 0-0

Լրացուցիչ ժամանակ՝ 1-1 (1-0՝ Ստեպանով՝ 101՛ (ինքնագոլ), 1-1` Ստեպանով 116՛)

11-մետրանոցներ՝ 2-4

Կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Ուրարտուն»՝ հաղթահարելով «Ալաշկերտի» արգելքը։ Կիսաեզրափակիչի ուղեգիր կխաղարկեն նաև «Նորավանք» – «Արարատ-«Արմենիա», «Արարատ» – «Նոա» զույգերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա