Logo

VBET Հայաստանի գավաթի ամենաինտրիգային հատվածի մեկնարկը․ Ինչ է պետք իմանալ 1/4 եզրափակիչի առաջին խաղերից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 11.03.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
22.09.2020 Urartu 0 3 Noah 38 scaled - VBET Հայաստանի գավաթի ամենաինտրիգային հատվածի մեկնարկը․ Ինչ է պետք իմանալ 1/4 եզրափակիչի առաջին խաղերից առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:45

-

-

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» – «ԱՐԱՐԱՏ»

11 մարտի, ժ.14:00, Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Վեստ Արմենիան» VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում: Անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայացած գավաթի 1/8 եզրափակչում «Վեստ Արմենիան» հաղթել էր 3-2 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Սարգիս Բալոյանը, Եվգենի Կասյանովն ու Չարլզ Մարկ Իկեչուկվոն, գանձասարցիներից դուբլ էր ձևակերպել Դավիթ Մինասյանը: Պատասխան հանդիպումը չկայացավ, քանի որ «Գանձասար-Կապանը» հրաժարվել էր առաջնության և գավաթի մրցաշարի հետագա մասնակցությունից:

155416970 801931713864788 6661926267088774471 n - VBET Հայաստանի գավաթի ամենաինտրիգային հատվածի մեկնարկը․ Ինչ է պետք իմանալ 1/4 եզրափակիչի առաջին խաղերից առաջ

2․ Գավաթի վիճակահանությունն առայժմ բարեհաճ է գտնվել «Արարատի» հանդեպ, որին մրցաշարի 2-րդ փուլում էլ բաժին է ընկել Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ: 1/8 եզրափակչում արարատցիներն առանց մեծ ջանքերի հաղթահարեցին «Սևանի» արգելքը՝ վստահ հաղթանակներ տոնելով երկու խաղերում էլ (3-0, 3-1):

Այդ հանդիպումներում արդյունավետությամբ աչքի ընկավ Մորի Կոնեն՝ խփելով 4 գնդակ, ինչը նրան հնարավորություն ընձեռեց միանձնյա գլխավորելու գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը: Մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիթ Խուրցիձեն ու Էդգար Մալաքյանը:

3․ «Վեստ Արմենիան» հաջողությամբ պայքարում է Բարձրագույն խմբի ուղեգրի համար: Անցկացրած 15 հանդիպումներում վաստակած 34 միավորով Հայկ Հովհաննիսյանի սաներն ընթանում են 2-րդ տեղում: Առաջատարը ԲԿՄԱ-ն է, որը ևս ունի 34 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Բայց բանակայինները Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք չունեն, ուստի «Վեստ Արմենիայի» հիմնական մրցակիցները «Սևանն» (32 միավոր 15 խաղում) ու «Նորավանքն» են (29 միավոր 17 խաղում):

Մարտի 7-ին անցկացրած առաջնության վերջին խաղում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ուրարտու-2-ին»«Վեստ Արմենիայում» արդյունավետությամբ աչքի է ընկնում Սերգեյ Օռլովը, որը 16 գոլ է խփել: Նա ընդամենը 2 գոլով է զիջում առաջնության լավագույն ռմբարկու, ԲԿՄԱ-ի հարձակվող Ժիրայր Շաղոյանին:

155948526 4129798497053738 2373052385528740697 o 960x640 - VBET Հայաստանի գավաթի ամենաինտրիգային հատվածի մեկնարկը․ Ինչ է պետք իմանալ 1/4 եզրափակիչի առաջին խաղերից առաջ

4․ Գավաթի մրցաշարերում «Վեստ Արմենիան» ընդամենը 4-րդ հանդիպումն է անցկացնելու: Նախորդ մրցաշրջանում «Վեստ Արմենիայի» նորամուտը VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում տպավորիչ էր: 1/16 եզրափակչում Արմեն Շահգելդյանի սաները 7-1 հաշվով ջախջախեցին «Անիին»: Այդ խաղում Ստեփան Հարությունյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Իսկ ահա հաջորդ փուլում «Վեստ Արմենիան» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ «Արարատ-Արմենիային»՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

5․ Իսկ ահա բազմափորձ «Արարատի» համար հերթական հանդիպումը կինի 103-րդը գավաթի մրցաշարերում: Արարատցիները 54 հաղթանակ են տոնել, 19 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 29 պարտություն, խփել են 191 գնդակ, բաց են թողել 103 գոլ: Սակայն վերջին 9 խաղարկություններում արարատցիներին շատ դժվարությամբ են հաղթանակները տրվել: Անցկացրած 19 խաղերում միայն 4 անգամ է «Արարատը» հաղթել, որից երկու հաղթանակը գրանցվել է գավաթի ընթացիկ մրցաշարում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա