Logo

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 11.08.2020Հայկական ֆուտբոլ
vbet armenian premier league - VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջնությունը նոր անուն և տարբերանշան ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:47

-

-

ՀՖՖ-ն և VBET-ը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր բացառիկ պայմանագիր են ստորագրել` հանուն Հայաստանում ֆուտբոլի զարգացման։

Համաձայն պայմանագրի` VBET ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն Խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում: Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարը կաճի 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը)։

Այսպիսով, 20/21, 21/22 և 22/23 թվականների մրցաշրջաններում Հայաստանի գավաթի խաղարկությունը կշարունակի կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ նույն ժամանակահատվածում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով ՀՖՖ-ի և VBET ընկերության միջև կնքված համաձայնագրին, նշել է. «Շատ ուրախ ենք շարունակել VBET ընկերության հետ համագործակցությունը: Նախորդ մրցաշրջանի դրական փորձը վստահություն հաղորդեց կողմերին՝ ստորագրելու նոր՝ բարելավված պայմաններով համաձայնագիր: Վստահ ենք, որ երկկողմանի փոխշահավետ գործակցությունը կնպաստի հայկական ակումբային ֆուտբոլի հետագա զարգացմանը»:

VBET ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը նույնպես կարևորել է համագործակցությունը. «Բոլորիս ցանկությունն է՝ հայկական ֆուտբոլը տեսնել առաջատար դիրքերում: Վերջին տարիներին մեր ֆուտբոլը մեծ քայլերով զարգանում է, ու մեզ համար շատ կարևոր է ներդրում ունենալ այդ գործում: Վստահ ենք՝ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Պրեմիեր լիգայի աճին ու նոր հնարավորություններ կբացի հայկական ակումբների համար»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա