Logo

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.05.2021Հայկական ֆուտբոլ
08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 28 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ․ Էդգար Գրիգորյան («Ուրարտու»), Անդրանիկ Ոսկանյան, Վահագն Այվազյան (2-ն էլ՝ «Վան»)

Կիսապաշտպաններ․ Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»), Էմանուելե Միրեկու («Վան»), Խոսե Էնրիկե Կարաբալյո («Փյունիկ»), Մաքսիմ Զադերակա («Արարատ»)

Հարձակվողներ․ Օլեգ Կոժուշկո («Փյունիկ»), Ուիլֆրեդ Կուասի Էզա («Վան»), Ալեքսանդր Կարապետյան («Արարատ-Արմենիա»)

TOTW 24 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա («Վան»)

«Վանը» կայուն խաղով աչքի չի ընկնում, բայց առանձին հանդիպումներում հաճախ կարողանում է զարմացնել մրցակիցներին: Կոնստանտին Զայցևի գլխավորած թիմը գարնանային հատվածում 2 անգամ ոչ-ոքի էր խաղացել չեմպիոնության հավակնորդներից «Արարատի» հետ, ինչպես նաև 2 անգամ հաղթել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» (մեկը՝ գավաթում): Չարենցավանի թիմի հերթական «զոհն» «Ալաշկերտն» էր, որը հյուրընկալվելիս պարտվեց 1-3 հաշվով՝ մեկ պատասխան գոլ խփելով միայն մրցավեճի վերջնամասում: Հարձակվող Ուիլֆրեդ Էզան ընդամենը 11 րոպեում դուբլ ձևակերպեց՝ անհատական բարձր վարպետության արդյունքում գոլեր խփելով դժվարին դիրքերից:

160405804 211031713858861 5022000780104136427 n 960x640 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Վանն» առաջին կեսը բավականին ագրեսիվ անցկացրեց, որոշ հատվածներում նույնիսկ ավելի շատ էր տիրում գնդակին: Թիմերը փոխանակվեցին մի քանի վտանգավոր պահերով: Բայց ընդմիջումից հետո իրար հետևից խփած 3 գոլերը դաշտի տերերի համար հաղթելու գերազանց նախապայման ստեղծեցին: Էզան «Վանի»՝ առաջնությունում վերջին 6 խաղերում խփել է 4 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Ընթացիկ առաջնությունում 8 գոլի հեղինակ է դարձել (2-ը՝ «Գանձասար-Կապանի» դեմ չեղարկված մրցավեճերում): Էզան «Ալաշկերտի» դեմ հանդիպմանն էլ կարող էր «ասիստ» ունենալ, եթե նրա հաշվենկատ փոխանցումից հետո Դեու Դոսան չհարվածեր դարպասաձողին: Հիանալի հանդես եկավ նաև Էմանուելե Միրեկուն՝ կատարելով մեծ աշխատանք, գրանցելով 2 գոլային փոխանցում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա