Logo

VBET-ը՝ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավոր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:15 / 28.03.2022Ըմբշամարտ
Բացառիկ
null

VBET ընկերությունը պայմանագիր է կնքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ՝ դառնալով ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավորը:

«Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց ունեցող VBET ընկերությունը, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի, կներկայանա որպես Հայաստանի պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի հովանավորը: 

Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար»,- ասված է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որը կանցնի մարտի 28-ից ապրիլի 3-ը: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնի 14 ըմբիշ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա