Logo

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»՝ մոտենալով չեմպիոնությանը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.05.2021Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Պրեմիեր Լիգա, 3 տուր

25 Մայիս 2021 - 19:30

0

ՖԱ Արարատ Երևան

1

ՖԱ Ալաշկերտ

0 - 1 Վինսենտ Բեզեկուր - 75`

3-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատին» նվազագույն հաշվով հաղթելով՝ «Ալաշկերտն» իր ակտիվում գրանցում է 43 միավոր, որով միանձնյա գլխավորում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

2-րդ հորիզոնականով ընթացող «Նոային» Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած սաները գերազանցում են 2 միավոր:

Վերջին՝ 25-րդ տուրում «Ալաշկերտը» մայիսի 28-ին կընդունի «Արարատ-Արմենիային»: Հաղթանակի կամ ոչ-ոքիի դեպքում «Ալաշկերտը» կապահովի չեմպիոնությունը՝ անկախ մյուս խաղերի արդյունքներից:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրում մայիսի 28-ին «Նոան» կընդունի «Վանին», «Արարատը»՝ «Շիրակին», «Փյունիկը»՝ «Ուրարտուին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա