Logo

VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» – ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.11.2020Հայկական ֆուտբոլ
19.09.2020 BKMA 0 0 Lori 19 scaled - VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:45

-

-

«ԼՈՌԻ» – ԲԿՄԱ                                                                                

22 նոյեմբերիժ.14:30, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-0

1/8 եզր. 1-ին խաղ. 19.09.2020 ԲԿՄԱ 0-0 «Լոռի»

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Լոռին» 3-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում: Թիմի նորամուտը շատ հաջող էր: 2018/19թթ. գավաթի խաղարկությունում վանաձորցիները հասան մինչև եզրափակիչ, որում իրենց խաղընկերոջ՝ Ուբոնգ Ֆրայդի Ջոնի ինքնագոլի պատճառով պատվավոր մրցանակը զիջեցին «Ալաշկերտին»:

Գավաթի նախորդ խաղարկությունում «Լոռին» պայքարից դուրս էր մնացել առաջին իսկ խաղից հետո՝ քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով զիջելով «Ուրարտուին»:

19.09.2020 BKMA 0 0 Lori 10 960x640 - VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ

2․ Երկարատև ընդմիջումից հետո կրկին կազմավորված ԲԿՄԱ-ն 5-րդ անգամ է մասնակցում VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախկինում ԲԿՄԱ-ն գավաթի մրցաշարերում հանդես է եկել 1994-1997թթ.: Առայժմ ամենահաջողը 1996/97թթ. գավաթի խաղարկությունն էր, որում ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել:

1/16 եզրափակչում բանակային ֆուտբոլիստները հաղթահարել էին ՀՄՄ-ի արգելքը (0-2, 6-0): «Ղարաբաղի» հետ 1/8 եզրափակիչ հանդիպումը 86-րդ րոպեին անավարտ էր մնացել 1-1 հաշվի ժամանակ: ԲԿՄԱ-ին հաղթանակ էր շնորհվել: 1997թ. գարնանը ԲԿՄԱ-ն գավաթի քառորդ եզրափակչում պետք է մրցեր «Ցեմենտի» հետ, սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ 1996/97թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո թիմը լուծարվել էր:

3․ ԲԿՄԱՌաֆայել Նազարյանի գլխավորությամբ գերազանց է հանդես գալիս Առաջին խմբի մրցաշարում: Բացառապես երիտասարդ հայ ֆուտբոլիստներով կազմավորված ԲԿՄԱ-ն անցկացրած 8 հանդիպումներում էլ հաղթել է մրցակիցներին և 24 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջնության վերջին խաղում էլ ԲԿՄԱ-ն 3-0 հաշվով պարտության մատնեց «Նորավանքին»: Արդյունավետությամբ աչքի է ընկնում թիմի հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որը 11 գնդակով միանձնյա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

19.09.2020 BKMA 0 0 Lori 16 960x640 - VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ

4․ Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 5 հանդիպումներում «Լոռին» հաղթանակ չի տարել՝ կրելով 2 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գավաթի խաղարկությունում վանաձորցիները տոնել են 2018թ. հոկտեմբերի 25-ին՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:

5․ Գավաթի մրցաշարերում «Լոռիի» լավագույն ռմբարկուն 3 գոլի հեղինակ դարձած Ուգոչուկվու Իվուն է, որը ներկայումս հանդես է գալիս «Ուրարտուի» կազմում:

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի նախորդ պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա