Logo

VBET Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանը վաղաժամ ավարտվել է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:10 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Այսօր տեղի է ունեցել VBET Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչների հավաքը, որում ընդունվել է մրցաշրջանը վաղաժամ ավարտելու առաջարկը:

Նման որոշում է կայացվել, քանի որ ՈՒՊԼ-ի ընթացիկ առաջնությունը հնարավոր չէ շարունակել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների պատճառով:

Մրցաշարային աղյուսակը ֆիքսվել է 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ, մրցանակաբաշխություն չի լինելու:

Լրագրող Իգոր Բուրբասը հայտնել է, որ բոլոր թիմերը կողմ են քվեարկել չեմպիոնական տիտղոսը «Շախտյորին» հանձնելուն, նույնիսկ Կիևի «Դինամոն»:

Հավելենք, որ ՈՒՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում խաղարկվել էր 18 տուր: Առաջատարը Դոնեցկի «Շախտյորն» էր (47 միավոր), երկրորդ տեղն զբաղեցնում էր Կիևի Դինամոն (45), լավագույն եռյակը եզրափակում էր «Դնեպր-1»-ը (40):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա