Logo

Երբ կմեկնարկի VBET Ուկրաինայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:59 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

VBET Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին՝ հայտնում է լրագրող Իգոր Ցիգանիկը:

«Ուկրաինայի առաջնությունը կսկսվի օգոստոսի 23-ին: Սա հիմնական ամսաթիվն է»,- ասել է Ցիգանիկը Football Hub-ին:

Դրանից բացի, լրագրողը նաև տեղեկացրել է, թե որտեղ են կայանալու առաջնության հանդիպումները:

«Աշնանային հատվածի բոլոր հանդիպումները պետք է կայանան Ուկրաինայում: Բացառություններ են նախատեսված այն թիմերի համար, որոնք մասնակցելու են եվրագավաթներին: Եթե հերթական տուրում պետք է խաղա եվրագավաթային մրցաշարի մասնակից երկու ակումբ և երկուսն էլ արտասահմանում են, կարող են առաջնության խաղն անցկացնել Ուկրաինայից դուրս, բայց եթե համաձայնության գան: Մնացած բոլոր դեպքերում խաղերն անցկացվելու են Ուկրաինայում: 

Ելքի թույլտվություն չի տրվի ոչ մի ակումբի, բացառությամբ այն թիմերի, որոնք եվրագավաթային խաղարկության են մասնակցում»,- մանրամասնել է Ցիգանիկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա