Logo

Վբեթ Ա-լիգա․ «Էրեբունի» – «Երևան» խաղը կիսատ է մնացել․ «Երևանի» մարզիչը հրաժարվել է շարունակել հանդիպումը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.02.2020Բասկետբոլ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:58

-

-

Վբեթ բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Էրեբունին» ընդունել էր «Երևանին»։

4-րդ քառորդին, երբ խաղի ավարտին մնացել էր 3 րոպե 31 վայրկյան, հաշիվը 92-74 էր՝ հօգուտ «Էրեբունիին»։ «Երևանի» գլխավոր մարզիչ Հարի Սավայանը դուրս է եկել մրցահարթակ՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը, իր բասկետբոլիստներին հորդորելով լքել մրցասպարեզը։ Մեծ դժվարությամբ «Երևանի» գլխավոր մարզչին հաջողվել է համոզել իր բասկետբոլիստներին լքել խաղահրապարակը։

Խաղից հետո տեղի ունեցածին անդրադարձել է Վբեթ Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը՝ նշելով, որ վերախաղարկում չի լինելու և ֆիքսվելու է այն հաշիվը, որն այդ պահին լուսատախտակին էր։

«Էրեբունին» այս խաղից կստանա 2 միավոր, իսկ «Երևանը», որը վաղաժամ է լքել մրցահարթակը, միավոր չի ստանա։
«Ինձ թվում է՝ «Երևանում» ներքին նյարդային իրավիճակ է, քանի որ խաղի ընթացքում ես տեսնում էի, որ ինչ որ խաղացողներ մարզչի հետ վիճում էին։ Մի քանի խաղացողներ, որոնց անունները չեմ ցանկանում ասել, փոխարինումների ընթացքում վիճում էին։ Նյարդային վիճակն ի վերջո փոխանցվեց մարզչին։ Նրանք պարտվում էին թե՛ կազմով, թե՛ ամեն ինչով շատ ավելի թույլ թիմի։ Սակայն այսօր «Էրեբունին» շատ կազմակերպված խաղ ցուցադրեց ու իր հնարավորություններից ավելին արեց։

Չգիտեմ՝ ինչ խնդիրներ կան, մենք կպարզենք, սակայն այս դեպքում գործում ենք FIBA-ի օրենքներով։ Եթե 35 րոպե խաղացել են, ապա հաշիվը մնում է։ Այն թիմը, որը հրաժարվել է խաղից, ստանում է 0 միավոր, իսկ հաղթող թիմը՝ 2 միավոր։ Ամեն դեպքում կփորձենք պարզել՝ ինչ է կատարվում ու հնարավորության դեպքում օգնել»,- ասել է Արա Պողոսյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա