Logo

Վե՛րջ «անեծքին». «Սևիլյան» 9 խաղ անց վերջապես ճաշակեց հաղթանակի քաղցրությունը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.05.2018ՍՊՈՐՏ
20180504 636610682458533610 20180504220605 kjUB U443186404107Qp 980x554@MundoDeportivo Web - Վե՛րջ «անեծքին». «Սևիլյան» 9 խաղ անց վերջապես ճաշակեց հաղթանակի քաղցրությունը (տեսանյութ)
  • Իսպանիայի Լա Լիգա, 36-րդ տուր
  • «Սևիլյա» 1-0 «Ռեալ Սոսյեդադ»
  • Գոլը՝ Բանեգա 47՛, 11մ
  • Մայիսի 4, 23:00
  • «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոն, Սևիլյա

«Սևիլյան» այս հաղթանակից հետո 51 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 46 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

Սա «Սևիլյայի» առաջին խաղն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի օրոք, ով փոխարինել է Վինչենցո Մոնտելային:

Հարկ է նշել, որ «Սևիլյան» պաշտոնական խաղերում վերջին անգամ հաղթանակ էր տոնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Թիմը դրանից հետո Լա Լիգայում, Իսպանիայի գավաթում և ՉԼ-ում համատեղ անցկացրել էր 9 խաղ՝ գրանցելով 4 ոչ-ոքի, կրելով 5 պարտություն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա