Logo

6 նախկին խաղացող ընդգրկվել է Պրեմիեր լիգայի «Փառքի սրահում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:18 / 21.04.2022ՍՊՈՐՏ
Փառքի սրահ

6 նախկին խաղացող ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Փառքի սրահում»՝ տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Նման ճանաչման են արժանացել Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Դիդյե Դրոգբան («Չելսի»), Փոլ Սքոուլզը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պետեր Շմեյխելը («Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի») և Յան Ռայթը («Արսենալ», «Վեսթ Հեմ»):

Այս տարվա սկզբին Ուեյն Ռունին և Պատրիկ Վիեյրան նույնպես ընդգրկվել էին «Փառքի սրահում»:

Ընդհանուր առմամբ՝ «Փառքի սրահում» ընգրկված է ԱՊԼ-ի 16 նախկին ֆուտբոլիստ՝ Թիերի Անրի, Ալան Շիրեր, Էրիկ Կանտոնա, Ռոյ Քին, Ֆրենկ Լեմպարդ, Դենիս Բերգկամպ, Սթիվեն Ջերարդ, Դևիդ Բեքհեմ, Ուեյն Ռունի, Պատրիկ Վիեյրա, Սերխիո Ագուերո, Վենսան Կոմպանի, Դիդյե Դրոգբա, Փոլ Սքոուլզ, Պետեր Շմեյխել, Յան Ռայթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա