Logo

«Վեգաս Գոլդեն Նայթսն» առաջին անգամ դարձավ Սթենլիի գավաթի հաղթող

09:39 / 14.06.2023Հոկեյ
null

«Վեգաս Գոլդեն Նայթսը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ հոկեյի Սթենլիի գավաթակիր։

Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչի 5-րդ խաղում Նևադան ներկայացնող թիմը 9-3 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆլորիդա Պանտերզի» նկատմամբ և շարքի հաշիվը դարձրեց 4-1։

«Վեգասի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի ավագ Մարկ Սթոունը: Կանադացին վերջին 100 տարում առաջին հոկեյիստն է, որը հեթ-տրիկ է գրանցում NHL-ի «ոսկե» խաղում։ Տանտերերից մեկական անգամ աչքի ընկան նաև Նիկոլաս Հեյգը, Ալեք Մարտինեսը, Ռեյլի Սմիթը, Մայքլ Ամադիոն, Նիկոլյա Ռուան և Իվան Բարբաշյովը: «Պանտերզից» գոլ խփեցին Աարոն Էկբլադը, Սեմ Ռեյնհարթը և Սեմ Բենեթը:

«Վեգասը» եզրափակիչում անցկացրեց երեք տնային հանդիպում և խփեց 21 գոլ (միջինը 7 տափօղակ մեկ խաղում):

Հիշեցնենք, որ «Վեգաս Գոլդեն Նայթսը» 2017 թվականին է նորամուտը նշել NHL-ում։

NHL, փլեյ-օֆֆ, Սթենլիի գավաթ, 5-րդ խաղ

«Վեգաս Գոլդեն Նայթս» - «Ֆլորիդա Պանտերզ»՝ 9-3 (շարքի հաշիվը՝ 4-1)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա