Logo

Վենգերը կարող է աշխատանքի անցնել ՊՍԺ-ում, եթե Զիդանը նշանակվի գլխավոր մարզիչ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 06.12.2021ՍՊՈՐՏ
Arsène Wenger

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառում ՊՍԺ-ում աշխատանքի անցնելու տարբերակը։ Ֆրանսիացին արդեն նախնական բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ։

Զիդանը դեմ չէ փարիզյան ակումբում աշխատել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ։ Այս դեպքում Զիդանը կմարզեր թիմը, իսկ Վենգերը կզբաղվեր ակումբի ռազմավարական զարգացումով՝ հաղորդում է Foot Mercato-ն։

ՊՍԺ-ի կատարցի սեփականատերերը շատ բարձր կարծիքի են Վենգերի մասին ու մեկ անգամ չէ, որ նրան հրավիրել են աշխատելու ակումբի համակարգում։ ՊՍԺ-ն չի կորցնում հույսը, որ ապագայում այդ նշանակումը տեղի կունենա։ Զիդանի հավանական նշանակումը կարող է նպաստել դրան։

Ներկա պահին 72-ամյա Վենգերը աշխատում է ՖԻՖԱ-ում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա