Logo

Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.05.2020ՍՊՈՐՏ
wenger e1542205550406 1080x500 1 - Վենգերը խոստովանել է, որ բավականություն է ստացել «Լիվերպուլի» ձախողումից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ նրան ուրախացրել է «Լիվերպուլի» պարտությունը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Յուրգեն Կլոպի թիմը մոտ էր կրկնելու «զինագործների» 1998/99 մրցաշրջանը, երբ լոնդոնցիները չեմպիոն դարձան առանց պարտություն կրելու։

«Այո՛, ես որոշակի բավականություն ստացա։ Մենք միշտ ուզում ենք լինել միակը այդ հաջողությամբ։ Հենց «Լիվերպուլը» կարող էր հասնել եզրագծին։ Բայց դա ցույց է տալիս, որ այդ սխրանքը դժվար է կրկնել։ Այնուամենայնիվ, այդ օրը ես շատ հաղորդագրություններ ստացա «Արսենալի» երկրպագուներից։

Նշանակություն չունի՝ ինչ կորոշի Պրեմիեր լիգան, «Լիվերպուլը» չեմպիոն է բոլորի մտքում»,-ասել է ֆրանսիացին BeIN Sports-ի եթերում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա