Logo

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.05.2020ՍՊՈՐՏ
Sanchez Mkhitaryan - Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:01

-

-

«Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2018 թվականի հունվարին տրանսֆերային գործարք ձևակերպելիս ցանկացել է թիմից հեռացող Ալեքսիս Սանչեսի փոխարեն մանկունյական ակումբից ստանալ հարձակվող Անտոնի Մարսիալի իրավունքները: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Ըստ այդ պարբերականի՝ «զինագործների» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նախապես կարծիք է հայտնել, որ հենց ֆրանսիացին կարող է իդեալական փոխարինող դառնալ չիլիացի ֆուտբոլիստին:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» անմիջապես արգելափակել է Մարսիալին բաց թողնելու բոլոր հնարավորությունները և առաջ քաշել Հայաստանի հավաքականի ավագին զիջելու տարբերակը:

Վենգերը ֆրանսիացի ֆուտբոլիստով սկսել է հետաքրքրվել դեռևս այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Մոնակոյում»: «Արսենալը» ֆրանսիացի մասնագետի հորդորով նույնիսկ սկաուտներ է ուղարկել հայրենիք՝ հեռանկարային խաղացողի ելույթներին հետևելու համար:

Այդուհանդերձ, մանկունյական թիմը տվյալ պահին գլխավորող Ժոզե Մոուրինյոն ավելի հակված է եղել հրաժարվել հենց Մխիթարյանից:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը ներկայումս վարձավճարով խաղում է «Ռոմայում», իսկ Սանչեսը՝ «Ինտերում»:

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա