Logo

Վերադարձը հավաքական Մկոյանը նշանավորեց ուշագրավ ցուցանիշով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:30 / 05.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատի» ավագ Հրայր Մկոյանն ավելի քան 3,5 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ ՀՀ հավաքական: Իռլանդացիների հետ հանդիպումը Մկոյանի 47-րդ խաղն էր ՀՀ հավաքականում, որի մարզաշապիկը նա վերջին անգամ կրել էր 2018թ. հոկտեմբերի 13-ին Երևանում Ջիբրալթարի ընտրանու հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում:

Հրայր Մկոյանն ընդգրկվեց ՀՀ հավաքականում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ միանգամից զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Իռլանդացիների հետ մրցավեճում Մկոյանը 35 տարեկան 275 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Երևանի «Արարատի» նախկին լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Երվանդ Սուքիասյանին, որն իր վերջին խաղը հավաքականում անցկացրել էր 34 տարեկան 228 օրականում՝ մասնակցելով 2001թ. սեպտեմբերի 5-ին ուկրաինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին:

Հայաստանի ազգային հավաքականում Հրայր Մկոյանը նորամուտը նշել է 2009թ. սեպտեմբերի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում Բելգիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2-1 հաշվով հաղթեցին: Մկոյանը հավաքականի մեկնարկայի կազմում էր և մինչև խաղավերջ մնաց խաղադաշտում:

Իռլանդացիների հետ հանդիպումը Մկոյանի 2-րդ խաղն էր Ազգերի լիգայի մրցաշարերում: Միակ խաղն այդ մրցաշարում Մկոյանն անցկացրել էր 2018թ. հոկտեմբերի 13-ին՝ մասնակցելով Երևանում Ջիբրալթարի հավաքականի հետ կայացած հանդիպմանը: Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում Մկոյանը 15 խաղ է անցկացրել, 12 անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, 18 անգամ էլ մասնակցել է հավաքականի ընկերական հանդիպումներին:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Տարիքը

Ամսաթիվն ու մրցակիցը

1. Ռոման Բերեզովսկի

41 տ. 233 օր.

25.03.2016  Բելառուս՝ 0-0 (Ը)

2. Սարգիս Հովսեփյան

40 տ. 12 օր.

14.11.2012  Լիտվա՝ 4-2 (Ը)

3. Դավիթ Յուրչենկո

36 տ. 69 օր.

04.06.2022 Իռլանդիա՝  1-0 (ԱԼ)

4. Աշոտ Խաչատրյան

36 տ. 65 օր.

07.10.1995 Բելգիա՝ 0-2 (ԵԱ)

5. Գառնիկ Ավալյան

36 տ. 38 օր.

14.10.1998  Ուկրաինա՝ 0-2 (ԵԱ)

6. Հրայր Մկոյան

35 տ. 275 օր.

04.06.2022 Իռլանդիա՝  1-0 (ԱԼ)

7. Գևորգ Կասպարով

35 տ. 78 օր.

11.10.2015 Ալբանիա՝ 0-3 (ԵԱ)

8. Մարկոս Պիզելի

35 տ. 9 օր.

12.10.2019  Լիխտենշտեյն՝ 1-1 (ԵԱ)

9. Արմեն Ավագյան

34 տ. 296 օր.

30.03.1997  Վրաստան՝ 0-7 (Ը)

10. Համլետ Մխիթարյան

34 տ. 287 օր.

06.09.2008  Թուրքիա՝ 0-2 (ԱԱ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա