Logo

Վերատին բաց կթողնի «Նիսի» դեմ խաղը

18:07 / 08.04.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին բաց կթողնի «Նիսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղը, հայտնում է GFFN-ն:

30-ամյա կիսապաշտպանը ծնկատակի ջլի վնասվածք ունի: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի՝ ամբողջովին ապաքինվելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Վերատին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

«Նիս» - ՊՍԺ խաղը կկայանա ապրիլի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա