Logo

Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.06.2020Հեղինակներ
markesnene - Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

Եվ կյանքի լիակատար հաղթանակը հենց այն է, որ ծերունիների հիշողությունը չի պահանջում ոչ էական մանրուքները և միայն խիստ հազվադեպ է մեզ դավաճանում որևէ իսկապես կարևոր հարցում: Ցիցերոնը դա արտահայտել է մեկ ասույթով. «Չկա մի այնպիսի ծեր, որը մոռանար, թե որտեղ է թաքցրել գանձը»:

***

Հինգերորդ տասնամյակում ես սկսեցի հասկանալ, թե ինչ է ծերությունը, երբ նկատեցի հիշողությանս մթագնման առաջին դեպքերը:

Ես տնով մեկ որոնում էի ակնոցս՝ մինչ այն հայտնաբերում էի քթիս վրա կամ ցնցուղի տակ էի մտնում ակնոցով, կամ, պատահում էր, դնում էի կարդալու ակնոցս՝ հեռատեսության ակնոցս չհանած: Եղավ դեպք, որ նախաճաշեցի երկրորդ անգամ՝ մոռանալով, որ արդեն արել եմ այդ բանը, և նկատեցի նաև, թե ինչպես անհանգստացան ընկերներս, երբ նրանց պատմեցի նույն պատմությունը, որը նրանք ինձնից լսել էին մի շաբաթ առաջ: Այն ժամանակ իմ միտքը դեռ պահում էր ծանոթ դեմքերի ցուցակը և մեկ ուրիշը՝ նրանցից յուրաքանչյուրի անունները, բայց այն պահին, երբ բարևում էի նրանց, ինձ չէր հաջողվում միացնել դեմքերն ու անունները:

***

Երբ երեսուներկու տարեկանում մենակ մնացի՝ տեղափոխվեցի այն սենյակը, որը ծնողներիս ննջարանն էր, բացեցի միջանցիկ դուռը դեպի գրադարան և սկսեցի ծախծխել ինչն ինձ ավելորդ էր թվում իմ կյանքի համար, և պարզվեց, որ ամեն ինչն էր ավելորդ՝ բացառությամբ գրքերի և գլանիկավոր պիանոլայի:

***

Ես հայտնաբերեցի, որ ամեն առարկա իր տեղն ունենալու, ամեն մի գործ իր ժամանակն ունենալու, ամեն բառն իր տեղն ունենալու մոլագար կիրքը ամենևին էլ կազմակերպված խելքի արդյունք չէր, այլ հակառակը՝ իմ հորինած կարգն էր իմ էության անկանոնությունը քողարկելու համար: Ես հայտնաբերեցի, որ կարգապահությունը բոլորովին էլ իմ առավելությունը չէ, այլ ընդամենը՝ հակազդեցություն սեփական անհոգությանս, որ ես առատաձեռն եմ երևում, քանի որ թաքցնում եմ մանրագծծությունս, որ զգույշ եմ երևում, քանի որ թաքցնում եմ չարամտությունս, որ խաղարարար եմ ոչ իմ էությամբ, այլ կատաղությանս ճնշվող պոռթկումներին ազատություն տալու վախից և որ ճշտակատար եմ միայն այն պատճառով, որպեսզի չիմացվի, թե որքան քիչ եմ գնահատում ուրիշի ժամանակը:

Եվ, վերջապես, բացահայտեցի, որ սերը ամենևին հոգևիճակ չէ, այլ Կենդանակերպի նշան:

***

Ես երբեք ոչ մի ուրիշ բանով չեմ զբաղվել, միայն գրել եմ, բայց չունեմ ոչ հատուկ ունակություններ, ոչ կոչվածություն այդ գործին, ես բացարձակապես չգիտեմ դրամատուրգիական կոմպոզիցիայի օրենքները և այդ գործի մեջ խրվեցի լոկ այն պատճառով, որ հավատում եմ ողջ կյանքում կարդացած բազում գրքերից քաղած գիտելիքներիս ուժին:

***

Կյանքիս օրերն սկսեցի հաշվել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով:

Հինգերորդ տասնամյակը վճռորոշ էր, որովհետև ես հանկարծ գիտակցեցի, որ գրեթե բոլորը փոքր են ինձնից: Վեցերորդը ամենահագեցածն էր, քանզի սկսեցի կասկածել, որ սխալների համար արդեն ժամանակ չի մնում: Յոթերորդը սարսափելի էր այն պատճառով, որ այդ տասը տարիները կարող էին վերջինը լինել: Սակայն երբ իմ իննսունամյակի առավոտյան կենդանի արթնացա Դելգադինայի երջանիկ անկողնում, ինձ այցելեց հաճկատար մի միտք, որ կյանքն ամենևին էլ այն չէ, ինչ հոսում է Հերակլիտեսի արագահոս գետի նման, այլ իրենից ներկայացնում է շիկացած սալօջախի վրա շրջված եզակի հնարավորություն` ևս իննսուն տարի մյուս կողմով տապակվելու համար:

***

Ես միշտ համարել եմ, որ «սիրուց մեռնել» արտահայտությունն ավելին չէ, քան բանաստեղծական կամայականություն: Բայց այն երեկո, տուն վերադառնալով առանց կատվի և առանց նրա, համոզվեցի, որ այդպես չէ, ես ինքս` ծերս ու միայնակս, մեռնում եմ սիրուց: Նաև հասկացա, որ մի ուրիշ ճշմարտություն ևս կա.

ես իմ տառապանքը ոչ մի գնով չէի փոխի հաճույքների հետ:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա